ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունվարի 1998 թվականի N 74
քաղ. Երևան
1998 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԳԱՆՈՅԻ (ՃԱՊՈՆԻԱ) ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1998 թվականի մարտի 5-14-ը Նագանոյում կայանալիք ձմեռային պարալիմպիկ խաղերին Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախապատրաստությունը և մասնակցությունն ապահովելու նպատակով`
1. Հաստատել 1998 թվականի Նագանոյի ձմեռային պարալիմպիկ խաղերին մասնակցող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և մարզպետներին` համակողմանի գործնական աջակցություն ցույց տալ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեին 1998 թվականի Նագանոյի ձմեռային պարալիմպիկ խաղերին Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախապատրաստության և մասնակցության գործում:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
|
|
Կ Ա Զ Մ
1998 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԳԱՆՈՅԻ (ՃԱՊՈՆԻԱ) ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
| Իշխան Զաքարյան | - | ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար) |
| Հակոբ Աբրահամյան | - | Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ, ֆինանսական պատասխանատու (պատվիրակության ղեկավարի տեղակալ) |
| Ավետիք Ղազարյան | - | մարզիչ |
| Աղասի Օհանյան | - | մարզիչ |
| Արմինե Առաքելյան | - | բժիշկ |
| Անդրանիկ Ալեքսանյան | - | սպասարկող անձ |
| Ռաֆայել Առաքելյան | - | սպասարկող անձ |
| Ռուզաննա Սարգսյան | - | թարգմանիչ |
| Հայկ Աբգարյան | - | հաշմանդամ մարզիկ |
| Մհեր Ավանեսյան | - | հաշմանդամ մարզիկ |
| Հրաչյա Բեռնեցյան | - | հաշմանդամ մարզիկ |
| Գարուշ Դանիելյան | - | հաշմանդամ մարզիկ |
| Ստասիկ Նազարյան | - | հաշմանդամ մարզիկ |
| Արմենուհի Նիկողոսյան | - | հաշմանդամ մարզիկ |
| Արմենուհի Վալեսյան | - | հաշմանդամ մարզիկ |
| Կարեն Տոնոյան | - | հաշմանդամ մարզիկ |
|
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |