ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 249-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 34-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 02552842) «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ (ՀՎՀՀ` 01556354) 2022 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված՝ N Ե/2701-26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կաթսայատան տեխնիկական և հրդեհային անվտանգության փորձաքննության ծառայության մատուցում՝ 68,180 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի հունվարի 18-ի «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Օրրան» օգնություն Հայաստանի և պատերազմից հետո Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված կարիքավոր ընտանիքներին» ծրագրի մասին» N 34-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
05.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |