ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 226-Ա
«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 120,000,000 դրամ արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքին տրանսպորտային միջոցների և աղբամանների նվիրաբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 02269952) կողմից «ԿԱՄԱԶ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 02249286) 2023 թվականի փետրվարի 9-ին կնքված՝ N ՎԸ-002/2023 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի արտադրության աղբատար մեքենայի՝ հետևի բարձմամբ KO-427-72 ամրաշրջանակ ԿԱՄԱԶ-53605-773950-48 մոդելի և 2023 թվականի արտադրության քաղաքային կոմունալ ճանապարհային մեքենայի՝ KO-806 ամրաշրջանակ ԿԱՄԱԶ-43253-2010-69 մոդելի ձեռքբերում՝ 79,550,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված ցինկապատ աղբամանները (230 հատ, 67,850 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,752,000 դրամ, ԵՏՄ-ի բեռ) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
4. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
24.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 226-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում գտնվող Մասիս համայնքի աղբահանության արդյունավետ կազմակերպման նպատակով տրանսպորտային միջոցների և աղբամանների նվիրաբերում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, բնագավառը՝ համայնքային զարգացում |
6. |
Ծրագրի բյուջեն |
120 000 000,00 (հարյուր քսան միլիոն) դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Մասիսի համայնքապետարան (հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, ք. Մասիս, Կենտրոնական հրապարակ, թիվ 4) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2023 թվականի արտադրության 1 (մեկ) միավոր աղբատար մեքենա հետևի բարձմամբ КО-427-72 ամրաշրջանակ ԿԱՄԱԶ-53605-773950-48 մոդելի և 1 (մեկ) միավոր քաղաքային կոմունալ ճանապարհային մեքենա КО-806 ամրաշրջանակ ԿԱՄԱԶ-43253-2010-69 մոդելի մեքենաների և թվով 230 հատ աղբամանների ձեռքբերում և նվիրաբերում Մասիսի համայնքապետարանին: 2. Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է՝ 120 000 000,00 (հարյուր քսան միլիոն) դրամ: 3. Միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Տվյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել 2023 թվականի արտադրության 1 (մեկ) միավոր աղբատար մեքենա հետևի բարձմամբ КО-427-72 ամրաշրջանակ ԿԱՄԱԶ-53605-773950-48 մոդելի և 1 (մեկ) միավոր քաղաքային կոմունալ ճանապարհային մեքենա КО-806 ամրաշրջանակ ԿԱՄԱԶ-43253-2010-69 մոդելի մեքենաներ և թվով 230 հատ աղբամաններ: 2. Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120 000 000,00 (հարյուր քսան միլիոն) դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից: 2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ.-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
24.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |