ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 325-Ա
ԱՇՈՏ ՓԻՐՈՒՄՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Աշոտ Փիրումյանի դիմումը՝
1. Աշոտ Ֆելիքսի Փիրումյանին նշանակել Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի (պաշտոնի ծածկագիր՝ 06-13-Ղ1-1) պաշտոնում՝ ազատելով նրան Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալի պաշտոնից (պաշտոնի ծածկագիր՝ 06-13-Ղ3-1)։
2. Աշոտ Ֆելիքսի Փիրումյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
23.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|