Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 284-Ա
«ԽԱՉՄԵՐՈՒԿ» ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի Ուղղափառ քրիստոնեական միջազգային բարեգործական կազմակերպության կողմից «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի հասցեով ուղարկված բժշկական պարագաների (1,344 տեղ, 7,455.244 կգ ընդհանուր քաշով, 25,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 10,620 ԱՄՆ-ի դոլար, Հյուսիսային մաքսատունվարչություն) ներմուծման և «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց հանձնելու ծրագիրը:
2. «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
18.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |