ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2021 թվականի N 1873-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված` քաղ. Երևան, Թբիլիսյան խճուղի 5, Մոլդովական 29/1, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1 հասցեներում գտնվող հանրակացարաններում և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ, Գիտավան ՌՖԷԻ, 9-րդ շենք հասցեում բնակվող քաղաքացիներին օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով անցնում է առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) ու համապատասխան սեփականության իրավունքի գրանցման վկայականներում հասարակական նշանակության տարածքները, որպես բնակելի նշանակության գրանցելուց հետո, ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների նվիրատվությունը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկում նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում՝ հիմք ընդունել նշված հասցեների սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը) հավելվածում նշված բնակիչների կողմից ներկայացվելուց հետո, վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
18.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականինոյեմբերի 18-ի N 1873-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN ը/կ |
Բնակելի տարածքի անվանումը և հասցեն |
Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը |
Անձնագրային տվյալները |
Մակերեսը (քառ. մ) |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Սեփականության իրավունքով կամ ընդհանուր սեփականության իրավունքով տրվող |
1. |
Քաղ. Երևան, Թբիլիսյան խճուղի 5 (Երևանի պետ. էլեկտրատեխնիկական քոլեջի հանրակացարանային մասնաշենք) հանրակացարան, բն. 105 |
Հարությունյան Արամայիս Պայքարի
Հարությունյան Սպարտակ Արամայիսի |
AP0657681, տրված՝ 10.02.2017 թ., 012-ի կողմից AU0387312, տրված՝ 10.08.2021 թ., 004-ի կողմից |
17.9 |
211,450.91 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
2. |
Քաղ. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող. 29/1 հանրակացարան, սենյակ 631 |
Գրիգորյան Մանուկ Արթուրի
Ավետիսյան Ժաննա Առաքելի |
011110079, տրված՝ 15.04.2019 թ., 005-ի կողմից 003843026, տրված՝ 29.01.2015 թ., 004-ի կողմից |
16.4 |
128,774.44 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
3. |
Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս, 4/1 հանրակացարան (էներգետիկական քոլեջի հանրակացարան), բն. 203 |
Գալստյան Զարուհի Հակոբի
Ստեփանյան Գրիգոր Սևակի |
AR0634352, տրված՝ 21.03.2018 թ., 019-ի կողմից ծնվ.՝ 09․10․2006 թ․ |
13.1 |
54,184.22 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
4. |
Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս, 4/1 հանրակացարան (էներգետիկական քոլեջի հանրակացարան), սենյակ 211 |
Ոսկանյան Լիանա Հենրիկի
Ոսկանյան Հասմիկ Գրիշայի
Ոսկանյան Քաջիկ Գրիշայի |
AN0562466, տրված՝ 01.08.2013 թ., 070-ի կողմից ծնվ.՝ 24․02․2004 թ․
ծնվ.՝ 20․04․2010 թ․ |
12.9 |
53,356.98 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
5. |
Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս, 4/1 հանրակացարան (էներգետիկական քոլեջի հանրակացարան), սենյակ 213 |
13.3 |
55,011.46 | |||
6. |
Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս, 4/1 հանրակացարան (էներգետիկական քոլեջի հանրակացարան), բն․ 207 |
Հակոբյան Հասմիկ Գրիգորի
Սմբատյան Մերի Մարատի
Սմբատյան Մանե Մարատի
Սմբատյան Լևոն Մարատի |
AM0852575, տրված՝ 30.08.2012 թ., 019-ի կողմից AT0256818, տրված՝ 06.08.2019 թ., 019-ի կողմից ծնվ.՝ 01․06․2004 թ․
ծնվ.՝ 17․06․2010 թ․ |
13.7 |
56,665.94 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
7. |
Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս, 4/1 հանրակացարան (էներգետիկական քոլեջի հանրակացարան), սենյակ 212 |
Սարգսյան Գագիկ Կիմայի |
AP0217564, տրված՝ 10.03.2014 թ., 070-ի կողմից |
17.9 |
74,037.98 |
սեփականության իրավունքով |
8. |
Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս, 4/1 հանրակացարան (էներգետիկական քոլեջի հանրակացարան), սենյակ 215 |
Բաղդասարյան Արամ Ռոմիկի |
AT0351191, տրված՝ 13.01.2020 թ., 019-ի կողմից |
13.0 |
53,770.6 |
սեփականության իրավունքով |
9. |
Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական |
Բաղդասարյան Անահիտ Ռոմիկի |
AN0296327, տրված՝ 13.12.2012 թ., 019-ի կողմից |
17.5 |
72,383.5 |
|
թաղամաս, 4/1 հանրակացարան (էներգետիկական քոլեջի հանրակացարան), բն․ 217 |
Բաղդասարյան Մարիամ Սերգոյի
Բաղդասարյան Էմիլ Գևորգի
Ադամյան Էդգար Գևորգի
Բաղդասարյան Մանե Գևորգի |
AP0539139, տրված՝ 17.08.2016 թ., 009-ի կողմից AS0529571, տրված՝ 21.02.2019 թ., 009-ի կողմից AS0529574, տրված՝ 21.02.2019 թ., 009-ի կողմից AS0529552, տրված՝ 21.02.2019 թ., 009-ի կողմից |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով | |||
10. |
Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս, 4/1 հանրակացարան (էներգետիկական քոլեջի հանրակացարան), բն․ 219 |
16.14 |
66,758.27 | |||
11. |
Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս, 4/1 հանրակացարան (էներգետիկական քոլեջի հանրակացարան), բն․ 516 |
Ստեփանյան Հարություն Գևորգի
Սարգսյան Անի Արմենի Ստեփանյան
Աննա Հարությունի |
AM0683896, տրված՝ 05.04.2012 թ., 001-ի կողմից AN0442043, տրված՝ 13.04.2013 թ., 019-ի կողմից ծնվ.՝ 29․10․2014 թ․ |
13.2 |
54,597.84 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
12. |
Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ, Գիտավան ՌՖԷԻ (ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի հանրակացարան), 9-րդ շենք, բն. 14 |
Բաբայան Վիրաբ Հրանտի
Բաբայան Հրանտ Վիրաբի Բաբայան Հայկ Վիրաբի |
AT0692635, տրված՝ 11.03.2021 թ., 007-ի կողմից ծնվ.՝ 17․04․2013 թ. ծնվ.՝ 02․08․2007 թ. |
14.39
16.1
3.23
16 |
77,559.22
86,775.78
17,409.05
86,236.8 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
(հավելվածը լրաց. 09.03.23 N 282-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
18.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |