ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 352-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 860-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով ու հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 860-Լ որոշման (այսուհետ` որոշում) N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 6-րդ կետից հանել «, Պետական պահպանության ծառայության գրասենյակը» բառերը.
2) 16-րդ կետի`
ա. 9-րդ ենթակետը «փոխանցման համակարգերի,» բառերից հետո լրացնել «տեղեկատվական անվտանգության ապահովման և» բառերով,
բ. 14-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14) տեղեկատվական անվտանգության ապահովման աշխատանքների իրականացման համակարգող լիազոր մարմին հանդիսանալը, օրենքով սահմանված կարգով պետական վերահսկողության իրականացումը.»,
գ. 14-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-14.6-րդ ենթակետերով.
«14.1) իր իրավասության սահմաններում պետական մարմինների պաշտոնական կայքերի, էլեկտրոնային հարթակների և այլ տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության) ապահովումը.
14.2) պետական մարմինների տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական ենթակառուցվածքների համակարգչային միջադեպերին արձագանքելու աշխատանքների համակարգումը.
14.3) մասնակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական ենթակառուցվածքների, ազգային անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող տեղեկատվական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության) նորմերի մշակմանը.
14.4) պետական մարմինների տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական ենթակառուցվածքների, ազգային անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող տեղեկատվական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության) նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողական գործառույթի իրականացումը.
14.5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պաշտպանվող տեղեկատվության գաղտնագրային և տեխնիկական պաշտպանության բնագավառի գործունեության համակարգումը.
14.6) Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական հետախուզություններին հակազդման կազմակերպման միասնական կարգի մշակումը, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.»,
դ. 15-րդ ենթակետում «տեխնոլոգիաների, տեղեկատվական-հեռահաղորդակցական» բառերը փոխարինել «և հեռահաղորդակցական» բառերով,
ե. 17-րդ ենթակետում և 21-րդ կետի 20-րդ ենթակետում «քաղաքացիական անձնակազմի» բառերը փոխարինել «քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց» բառերով.
3) 18-րդ կետի 1-ին և 21-րդ կետի 11-րդ ենթակետերից հանել «, Պետական պահպանության ծառայության գրասենյակի» բառերը.
4) 21-րդ կետի`
ա. 26-րդ ենթակետում «քաղաքացիական անձնակազմի անդամների» բառերը փոխարինել «քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց» բառերով,
բ. 27-րդ ենթակետում «քաղաքացիական անձնակազմին» բառերը փոխարինել «քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց» բառերով,
գ. 34-րդ ենթակետում «սոցիալական պաշտպանվածության» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության» բառերով.
5) 23-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «Պետական պահպանության ծառայության գրասենյակին,» բառերը.
6) «VI. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ» գլուխն ուժը կորցրած ճանաչել:
2. Հույժ գաղտնի:
3. Հույժ գաղտնի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |