Գլխավոր տեղեկություն
Номер
N 154-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.03.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
01.03.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
01.03.2023
Дата вступления в силу
02.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 154-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N Մ-086-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00222722) «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00040569) 2023 թվականի հունվարի 25-ին կնքված՝ թիվ AT-AU-011-23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 15-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում աուդիտորական ծառայությունների մատուցում` 2,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի փետրվարի 19-ի «Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի և «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի շնորհում» ծրագրի մասին» N Մ-086-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

01.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան