600.0073.07.03.23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
7 մարտի 2023 թվականի |
N 73-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 494-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 494-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.
«6) տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման վերաբերյալ հաշվետվության ձևը՝ համաձայն N 6 հավելվածի:».
2) Որոշման N 1 հավելվածի 6-րդ կետում «և 3-րդ» բառերը փոխարինել «,3-րդ և 6-րդ» բառերով.
3) Որոշումը լրացնել N 6 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
7 մարտի 2023 թ. ք. Երևան |
Հավելված Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի մարտի 7-ի N 73-Ն որոշմամբ |
Հավելված N 6 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 494-Ն որոշմամբ |
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ՝ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎ
_____թվականի______կիսամյակ
_________________________________________________________________________
(ծառայություն մատուցող անձի անվանումը / անուն, ազգանուն)
1 |
Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը1 |
Ինտերնետ հոսքի արագությունը (Մբիթ/վ) |
Ինտերնետ հասանելիության տեխնոլոգիան |
Տեղեկություններ սեփական կամ այլ անձանց տեխնիկական միջոցներով «ծառայության ժխտում/բաշխված ծառայությունների ժխտում» (ԴՈՍ/ԴԴՈՍ (DOS/DDOS) (այսուհետ՝ «ԴՈՍ») հարձակումներից պաշտպանված ինտերնետ կապ տրամադրելու, ներառյալ՝ դրա իրականացման եղանակի վերաբերյալ |
1) |
||||
2) |
||||
2 |
Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ձեռք բերված` «ԴՈՍ» հարձակումներից պաշտպանված, «ԱՅՓԻ» տարանցման կապուղիներ՝ ըստ ընկերությունների |
Պաշտպանված կապուղու թողունակությունը (Մբիթ/վ) | ||
1) |
||||
1. «Պետական կան տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը» սյունակը լրացնելիս՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ենթակայությամբ գործող առանձնացված ստորաբաժանումը նշվում է առանձին, եթե այդ ստորաբաժանմանն ինտերնետ կապը տրամադրվում է առանձին պայմանագրով:
________________________________ /իրավասու անձի ստորագրություն/ |
|
|
_____________________________ /անուն,ազգանուն/ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2023 թվական: