ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 293-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 347-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի ապրիլի 4-ի «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ ստեղծելու մասին» N 347-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) «Հ. Մաթևոսյան» բառերը փոխարինել «Տ. Խաչատրյան» բառերով.
2) «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ» բառերը փոխարինել «ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ» բառերով.
3) հանել «Ն. Սարգսյան» բառերը.
4) «Ա. Ավետյան - ՀՀ փոխվարչապետի ռեֆերենտ» բառերը փոխարինել «ՀՀ փոխվարչապետի օգնական» բառերով.
5) 7-րդ պարբերությունից հետո լրացնել «ՀՀ էկոնոմիկայի նախարար» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
17.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |