ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 95-Ա
«ԼՈՐԻԿ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Լորիկ» մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 35,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ջրատաքացուցիչների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Լորիկ» մարդասիրական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
09.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 95-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ
1. |
Ծրագրի նպատակը |
Արցախում բազմազավակ, պատերազմից տուժած, սոցիալապես անապահով ընտանիքներին արևային ջրատաքացուցիչների անհատույց տրամադրում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Լորիկ» մարդասիրական հիմնադրամ, Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Քանաքեռ֊Զեյթուն, Վարշավյան փողոց 26, ՀՎՀՀ՝ 00233374) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Լորիկ» մարդասիրական հիմնադրամ, Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Քանաքեռ֊Զեյթուն, Վարշավյան փողոց 26, ՀՎՀՀ՝ 00233374) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
35,000,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի 75 ընտանիքներ, որոնց ընտրությունը կատարվում է կազմակերպության կողմից, ուսումնասիրությունների արդյունքում |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Ծրագրի 1-ին փուլում ձեռք է բերվելու 5 հատ արևային ջրատաքացուցիչ՝ 2 070 000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի հունիս 1-ն ընկած ժամանակահատվածում: 2. Ծրագրի 2-րդ փուլում ձեռք է բերվելու 70 հատ արևային ջրատաքացուցիչ՝ 32,930,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մարտ 1-ից մինչև 2023 թվականի հոկտեմբեր 1-ն ընկած ժամանակահատվածում: Արևային ջրատաքացուցիչները ունենալու են հինգ տարվա սպասարկման և թերությունների վերացման երաշխիք և անխափան աշխատելու համար ունենալու են թերությունների վերացման եռօրյա արձագանքման պայմանագիր։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. 5 հատ արևային ջրատաքացուցիչի ձեռքբերում և տեղադրում՝ 2 070 000 ՀՀ դրամ, 2. 70 հատ արևային ջրատաքացուցչի ձեռքբերում և տեղադրում՝ 32,930,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: Արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է ԱՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից՝ հաշվետվության տեսքով։ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
09.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |