ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
17 մայիսի 2018 թ. |
Հ. 1913-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի Հ.632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 08.05.2018թ. հ.12/30923 զեկուցագիրը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի հ.113-Ն հրամանով հաստատված «Պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի ձևավորման կարգով՝
1. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա–Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների խորհուրդների նոր կազմերը հաստատելու մասին» հ.632-Ա որոշման հավելվածի 128-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
Հ/հ |
Դպրոցի համարը |
Մանկա-վարժական խորհրդի ներկայա-ցուցիչ |
Ծնողական |
Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ |
ՀՀ կրթության և գիտության նախարարի ներկայացուցիչ | ||
Ազգանուն, անուն, հայրանուն |
Պաշտոնը |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Պաշտոնը | ||||
128 |
«Երևանի Վ.Բելինսկու անվան հ.38 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
Ստեփանյան Մելանյա Գուրգենի Մատինյան Լեյլի Հմայակի |
Պետրոսյան Մարտին Համբարձումի Ատովմյան Վիկտորիյա Վիկտորի |
Խլղաթյան Աննա Սովետի Առաքելյան Ալինա Հենրիկի Մկրտչյան Մարինե Սուրենի |
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ |
Հարությունյան Գագիկ Մամիկոնի |
Չի աշխատում |
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |