ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0229 Ն. 14.12.22
14 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 229-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից ֆինանսական կազմակերպություններում ղեկավար ճանաչված անձանց կարգավիճակը, ինչպես նաև բարձրացնել ֆինանսական կազմակերպությունների շահագրգիռ մասնակցությունն ու պատասխանատվությունը անձին ղեկավար ճանաչելու հարցում,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի «Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող կամ ինքնուրույն որոշումներ կայացնող անձին ֆինանսական կազմակերպության ղեկավար ճանաչելու չափանիշները» թիվ 146-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող կամ ինքնուրույն որոշումներ կայացնող անձին ֆինանսական կազմակերպության ղեկավար ճանաչելու չափանիշները» Հավելված 1-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) 1-ին կետում «անձը» բառից հետո լրացնել «կամ որևէ կերպ ֆինանսական կազմակերպության հիմնական գործունեության հետ կապված կամ գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող աշխատակիցը» բառերը,
2) 3-րդ կետում «անձին» բառից հետո լրացնել «կամ որևէ կերպ ֆինանսական կազմակերպության հիմնական գործունեության հետ կապված կամ գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող աշխատակցին», իսկ «քննարկվում են» բառերը փոխարինել «կարող են քննարկվել» բառերով,
3) 4-րդ կետից հանել 2-րդ նախադասությունը,
4) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ֆինանսական կազմակերպության աշխատակցին սույն իրավական ակտի իմաստով ֆինանսական կազմակերպության ղեկավար ճանաչելու համար Կենտրոնական բանկի խորհուրդը ընդունում է որոշում և անձին գրանցում է այն հաստիքում, որը տվյալ պահին զբաղեցնում է, եթե անձը բավարարում է ղեկավարի համար օրենքով սահմանված պահանջներին:»,
5) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետ.
«7.Եթե 6-րդ կետում նշված անձը գրանցման պահին չի բավարարում ղեկավարի համար օրենքով սահմանված պահանջներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների համար սահմանված մասնագիտական և որակավորման համապատասխանության չափանիշներին, ապա սահմանափակվում են վերջինիս այն իրավասությունները, որոնք հիմք են հանդիսացել ղեկավար ճանաչելու հարցը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդին ներկայացնելու համար:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2022 թ. դեկտեմբերի 21 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական: