040.0180.27.03.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
27 մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 1999 թվականի N 180
քաղ. Երևան
ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԲՈՒԺՀԵՏԱԶՈՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել զինապարտների կցագրման, զորակոչի, զինվորական ծառայության անցնելու և վարժական հավաքի կանչվելու ժամանակ բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների ցանկը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`
ա) բուժհետազոտումն արդյունավետ անցկացնելու նպատակով սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված բժշկական հիմնարկներում ստեղծել հանձնաժողովներ.
բ) հաստատել բժշկական հիմնարկներում զինապարտների բժշկական հետազոտման անցկացման կարգը.
գ) մինչև հերթական զորակոչը, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետով հաստատված բժշկական հիմնարկների ցանկում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
(2-րդ կետը լրաց. 23.11.99 N 699)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 27-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
զինապարտների կցագրման, զորակոչի, զինվորական ծառայության անցնելու եվ վարժական հավաքի կանչվելու ժամանակ բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների
NN ը/կ |
Հիվանդության անվանումը | Ընդգրկվող տարածքը | Բուժհիմնարկի անվանումը |
1 |
2 |
3 |
4 |
1. | Անոթային հիվանդություններ | քաղ. Երևան | Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ |
ՀՀ մարզերը | «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն | ||
2. | Տուբերկուլյոզ | ամբողջ հանրապետությունը | Աբովյանի հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր |
3. | Ինֆեկցիոն հիվանդություններ | ամբողջ հանրապետությունը | «Նորք» մանկական ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց |
4. | Մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ | ամբողջ հանրապետությունը | Մաշկաբանության և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների գիտական կենտրոն |
5. | Արյունաբանական հիվանդություններ | ամբողջ հանրապետությունը | Ռ. Յոլյանի անվան արյունաբանության կենտրոն |
6. | Սրտանոթային հիվանդություններ, ռևմատիզմ և կոլագենոզներ | քաղ. Երևան | Լ. Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ |
ՀՀ մարզերը | Երևանի N 3 քաղաքային հիվանդանոց | ||
7. | Ստոմատոլոգիական և դիմածնոտային հիվանդություններ | ամբողջ հանրապետությունը | Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռեաբիլիտացիայի գիտահետազոտական կենտրոն |
8. | Ակնաբուժական հիվանդություններ | քաղ. Երևան | Երևանի N 8 կլինիկական բուժմիավորում |
ՀՀ մարզերը | Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն | ||
9. | Վնասվածքաբանական և օրթոպեդիկ հիվանդություններ | ՀՀ մարզերը | Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռեաբիլիտացիայի գիտահետազոտական կենտրոն |
քաղ. Երևան | Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ | ||
10. | Հոգեբուժական հիվանդություններ | քաղ. Երևան | Նուբարաշենի հանրապետական հոգեբուժական դիսպանսեր |
ՀՀ մարզերը | «Նորք» հոգեկան առողջության կենտրոն | ||
11. | Նյարդաբանական հիվանդություններ | Երևանի Կենտրոն, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Ավան, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքները | Երևանի N 2 կլինիկական հիվանդանոց |
Երևանի Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Դավթաշեն, Շենգավիթ, Նուբարաշեն թաղային համայնքները | «Էրեբունի» բժշկական կենտրոն | ||
ՀՀ մարզերը | «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն | ||
12. | Ալերգոլոգիական հիվանդություններ | ամբողջ հանրապետությունը | N 1 համալսարանական հիվանդանոց |
13. | Էպիլեպսիա | ամբողջ հանրապետությունը | «Էրեբունի» բժշկական կենտրոն |
14. | Ուրոլոգիական հիվանդություններ և էնուրեզ | քաղ. Երևան | «Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոն |
ՀՀ մարզերը | «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն | ||
15. | Քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ | քաղ. Երևան | «Էրեբունի» բժշկական կենտրոն |
ՀՀ մարզերը | «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն | ||
16. | Էնդոկրին հիվանդություններ | ամբողջ հանրապետությունը | «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն |
17. | Վիրաբուժական հիվանդություններ | Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Աջափնյակ, Դավթաշեն, Շենգավիթ թաղային համայնքները | Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ |
Երևանի Էրեբունի, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նուբարաշեն, Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքները | «Էրեբունի» բժշկական կենտրոն | ||
ՀՀ մարզերը | Երևանի N 3 քաղաքային հիվանդանոց | ||
18. | Նեֆրոլոգիական հիվանդություններ | քաղ. Երևան | «Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոն |
ՀՀ մարզերը | «Էրեբունի» բժշկական կենտրոն | ||
19. | Գաստրոէնտերոլոգիական հիվանդություններ | Երևանի Աջափնյակ, Դավթաշեն, Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն, Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքները | «Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոն |
Երևանի Կենտրոն, Արաբկիր, Քանաքե-Զեյթուն, Ավան, Նոր Նորք, Նորք- Մարաշ թաղային համայնքները և ՀՀ մարզերը | «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն | ||
20. | Թոքային և թերապևտիկ այլ հիվանդություններ | քաղ. Երևան | Երևանի N 3 քաղաքային հիվանդանոց |
ՀՀ մարզերը | «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն | ||
21. | Պարբերական հիվանդություն | քաղ. Երևան | N 1 համալսարանական հիվանդանոց |
ՀՀ մարզերը | «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն |
Բուժհետազոտում անցկացնող տարածաշրջանային բժշկական հիմնարկներ
Հիվանդության անվանումը * | Ընդգրկող տարածքը | Բուժհիմնարկի անվանումը |
Բոլոր հիվանդություններով | ՀՀ Սյունիքի մարզ | «Կապանի հիվանդանոց» ՊՓԲԸ |
Բոլոր հիվանդություններով | ՀՀ Շիրակի մարզ | «Սամարիթեր հիվանդանոց» ՊՓԲԸ |
Բոլոր հիվանդություններով | ՀՀ Լոռու մարզ | «Վանաձորի N 1 հիվանդանոց» ՊՓԲԸ |
Բոլոր հիվանդություններով | ՀՀ Տավուշի մարզ | «Իջևանի հիվանդանոց» ՊՓԲԸ |
____________
* Հայաստանի Հանրապետության մարզերում ցանկացած հիվանդության բժշկական հետազոտման բարդության դեպքում զինապարտներն ուղեգրվում են Երևան` ըստ սույն ցանկի:
(հավելվածը խմբ. 23.11.99 N 699)