ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի փետրվարի 21-ին
«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (16 սեպտեմբերի 1998 թվականի, ՀՕ-250) 14-րդ հոդվածում`
ա) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.
«դ) դատական դպրոցի ունկնդիրներին».
բ) 4-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պետական գիտակրթական համակարգի ասպիրանտուրայում պետական պատվերով սովորողները և դատական դպրոցի ունկնդիրները, եթե նրանք ուսումն ավարտում են 27 տարեկանից բարձր տարիքում, պարտադիր զինվորական ծառայության են կանչվում համապատասխանաբար ասպիրանտուրան կամ դատական դպրոցն ավարտելուց հետո:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|