ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի հունիսի 29-ին
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ
ՀՈԴՎԱԾ 1. |
ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ |
Սույն օրենքով հաստատվում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ներքոհիշյալ այն ապրանքների ցանկը, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում:
Սույն հոդվածում նշված` 070110, 100190100 և 100300100 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմինների կողմից ավելացված արժեքի հարկը չի հաշվարկվում և գանձվում, եթե նշված ապրանքները ներմուծվել են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Ծածկագիր |
Ապրանքի համառոտ անվանումը |
01 | Կենդանի կենդանիներ |
040811800 | Ձվի փոշի |
070110 | Կարտոֆիլի սերմացու |
100190100 | Սպելտա ցանքի համար |
100300100 | Սերմացու գարի |
1005 | Եգիպտացորեն |
1107 | Ածիկ |
1108 | Ինուլին |
12 | Յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ, դեղաբույսեր և բույսեր` տեխնիկական նպատակների համար, ծղոտ և անասնակեր, բացառությամբ` |
120600 | արևածաղկի սերմ |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
151530100 | Գերչակի յուղ |
1703 | Մաթ |
1801 | Կակաո` հատիկավոր, աղացած, չոր կամ բովված |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
23 | Սննդային արդյունաբերության մնացորդներ և թափոններ. պատրաստի կերեր կենդանիների համար, բացառությամբ` |
230910 | շների կամ կատուների կեր` մանրածախ առևտրի համար, բաժնեծրարված |
2401 | Ծխախոտի հումք, ծխախոտի թափոններ |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
250100510 | Այլ կերակրի աղեր (ներառյալ` սեղանի և բնափոխված) և մաքուր նատրիումի քլորիդ, ջրի մեջ լուծված կամ չլուծված, ինչպես նաև մասնիկների կպչունությանը խոչընդոտող (չոր աղերի սորունությունը և հեղուկ աղերի հոսունությունը ապահովող) հավելումներով` բնափոխված կամ արդյունաբերական նպատակների համար (ներառյալ` մաքրումը), բացի պահածոյացումից և մարդկանց համար սննդամթերքի և կենդանիների համար կերերի պատրաստումից |
250300 | Ծծումբ բոլոր տեսակների (բացի սուբլիմացված ծծումբից), նստվածքային կամ կոլոիդային |
250510 | Ավազ սիլիկատային և ավազ կվարցային |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
251110000 | Բարիումի սուլֆատ` բնական (բարիտ) |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
251910 | Մագնիումի կարբոնատ` բնական (մագնեզիտ) |
251990100 | Մագնիումի օքսիդներ, բացի կալցինացված բնական մագնիումի կարբոնատից |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
26 | Հանքաքար, մոխիր, խարամ |
270720900 | Տոլուոլ, այլ` որպես վառելանյութ չօգտագործվող |
271000260 | Ավիացիոն բենզին |
271000510 | Ավիավառելիք ՏՍ-1 |
271000820 | Ավիայուղ ՄՍ-8Պ |
271121 | Բնական գազ |
271220 | Պարաֆին |
271290 | Ցերեզին |
2716 | Էլեկտրաէներգիա |
28 | Քիմիական և հարակից ճյուղային արդյունաբերության արտադրանք |
29 | Օրգանական քիմիական միացություններ |
3001 | Գեղձեր և այլ օրգաններ` նախատեսված օրգանաբուժության համար, չորացված, փոշիացված կամ չփոշիացված. օրգանաբուժության համար նախատեսված` գեղձերի և այլ օրգանների կամ դրանց գեղձազատուկների խտահյութեր. հեպարին և նրա աղերը. մարդկային և կենդանական ծագման այլ նյութեր` նախատեսված բուժական կամ կանխարգելային նպատակների համար |
3002 | Մարդկային արյուն. կենդանական արյուն` պատրաստված բուժական, կանխարգելային և ախտորոշման նպատակներով օգտագործելու համար. վարակամերժ շիճուկներ (հակաշիճուկներ), արյան այլ թորամասեր և բարեփոխված վարակամերժ նյութեր, այդ թվում` ստացված բիոտեխնիկական ճանապարհով. պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասունկերից) և համանման նյութեր |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
31 | Պարարտանյութեր |
3202 | Դաբաղային օրգանական նյութեր` սինթետիկ. դաբաղային անօրգանական նյութեր. դաբաղման պատրաստուկներ, որոնք պարունակում են կամ չեն պարունակում դաբաղման բնական նյութեր. ֆերմենտային պատրաստուկներ`նախնական դաբաղման համար |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
320642 | Բարիտասպիտակ և այլ գունանյութեր ու պատրաստուկներ` ցինկի սուլֆիդի հիմքի վրա |
320650000 | Լյումինաֆորներ |
321410100 | Ապակու և այգեգործական մածիկներ, ձյութացեմենտներ, բաղադրություններ խտման համար և այլ մածիկներ |
330210 | Սննդի արդյունաբերության կամ ըմպելիքների արտադրության համար օգտագործվող հոտավետ նյութեր և խառնուրդներ |
330290900 | 3302 դիրքին դասվող այլ ծածկագրերում չնշված հոտավետ նյութեր և խառնուրդներ |
340213000 | Ոչ իոնոգեն մակերևութաակտիվ օրգանական նյութեր |
35 | Սպիտակուցային նյութեր. բարեփոխված օսլաներ, սոսինձներ. ֆերմենտներ, բացառությամբ` |
3505 | դեքստրիններ և այլ վերափոխված օսլաներ (օրինակ` օսլաներ` նախապես ժելատինացված կամ էսթերացված (վերածված բարդ եթերի). սոսինձներ` ստացված օսլաների, դեքստրինների կամ բարեփոխված այլ օսլաների հիմքի վրա |
3506 | պատրաստի սոսինձներ և այլ պատրաստի հարակցանյութեր` այլ տեղում չնշված. մթերքներ` պիտանի որպես սոսինձներ կամ սոսնձանյութ օգտագործելու համար, բաժնեծրարված մանրածախ առևտրի համար, որպես սոսինձներ կամ հարակցանյութեր` մաքուր զանգվածով 1 կգ-ից ոչ ավելի |
360100 | Վառոդ |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
360300 | Բիկֆորդյան քուղեր. ճայթեցնող քուղեր. հարվածող կամ ճայթեցնող հրապատիճներ. բռնկիչներ. էլեկտրաճայթիչներ |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
38 | Քիմիական այլ նյութեր, բացառությամբ` |
3804 | փայտի թաղանթանյութի պատրաստման ժամանակ մնացող մոխրաջուր` խտացված կամ չխտացված, շաքարազերծված կամ չշաքարազերծված կամ քիմիական եղանակով մշակված կամ չմշակված, ներառյալ` լիգնինի սուլֆոնատները, բացի 3803 ապրանքային դիրքի թալիումի յուղից |
3816 | հրակայուն ցեմենտներ, շինարարական շաղախներ, բետոններ և համանման բաղադրու-թյուններ, բացի 3801 ապրանքային դիրքի ապրանքներից |
3819 | հիդրավլիկ արգելակային հեղուկներ և այլ պատրաստի հեղուկներ` հիդրավլիկ փոխանցիչների համար, որոնք պարունակում են կամ չեն պարունակում 70 զանգվ.% բիտումային հանքանյութերից ստացված նավթեր կամ նավթամթերքներ |
3820 | հակասառիչ բաղադրություններ և հակասառցապատ հեղուկներ |
3901 | Էթիլենի պոլիմերներ` սկզբնական ձևերով |
3902 | Պրոպիլենի կամ այլ օլեֆինների պոլիմերներ` սկզբնական ձևերով |
3903 | Ստիրոլի պոլիմերներ` սկզբնական ձևերով |
3904 | Վինիլքլորիդի կամ այլ հալոգենացված օլեֆինների պոլիմերներ` սկզբնական ձևերով |
3905 | Վինիլացետատի կամ այլ բարդ վինիլային եթերների պոլիմերներ` սկզբնական ձևերով, վինիլի այլ պոլիմերներ` սկզբնական ձևերով |
3906 | Ակրիլային պոլիմերներ` սկզբնական ձևերով |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
3908 | Պոլիամիդներ` սկզբնական ձևերով |
3909 | Ամինախեժեր, ֆենոլային խեժեր և պոլիուրեթաններ սկզբնական ձևերով |
3910 | Սիլիկոններ` սկզբնական ձևերով |
3911 | Նավթային խեժեր, կումարոն-ինդենային խեժեր, պոլիտերպեններ, պոլիսուլֆիդներ, պոլիսուլֆոններ և այլ արգասիքներ` սկզբնական ձևերով, նշված սույն խմբի 3-րդ ծանոթությունում, այլ տեղում չնշված |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
3914 | Իոնափոխանակային խեժեր` ստացված ապրանքային 3901-3913 դիրքերում նշված պոլիմերների հիմքով` սկզբնական ձևերով |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
39162010 | Միաթել` լայնական հատվածքով 1 մմ-ից ավելի, ձողիկներ, կաղապարաձողեր և ձևավոր պրոֆիլներ` մշակած կամ չմշակած մակերևույթով, բայց այլ մշակման չենթարկված պոլիվինիլքլորիդից |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
391910900 | Խտացման նյութերից կամ պոլիմերացման նյութերից վերախմբավորմամբ` քիմիապես բարեփոխված կամ չբարեփոխված այլ սալիկներ, թերթեր, թաղանթներ, նրբաթիթեղներ, ժապավեններ, շերտեր և այլ հարթ ձևեր, ինքնակպչուն, գլանափաթեթներով` 20 սմ-ից ոչ ավելի լայնքով |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
392061000 | Պոլիկարբոնատներից այլ սալիկներ, թերթեր, թաղանթներ, նրբաթիթեղներ և շերտեր (կամ ժապավեն), ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով կամ համանման ձևով չմիացված այլ նյութերի հետ |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
4001 | Բնական կաուչուկ, բալատա, գուտապերչ, գվայուլա, չիկլ և համանման բնական խեժեր` սկզբնական ձևերով կամ սալիկների, թերթերի կամ շերտերի (կամ ժապավենների) տեսքով |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
4003 | Վերականգնված կաուչուկ (ապավուլկանացված կաուչուկ)` սկզբնական ձևերով կամ սալիկների, թերթերի կամ շերտերի (կամ ժապավենների) տեսքով |
4005 | Չվուլկանացված ռետինային խառնուրդ` սկզբնական ձևերով կամ սալիկների, թերթերի կամ շերտերի (կամ ժապավենների) տեսքով |
4006 | Այլ ձևեր (օրինակ` կաղապարամատեր, խողովակներ և ձևավոր պրոֆիլներ) և ապրանքներ (օրինակ` սկավառակներ և օղակներ) չվուլկանացված ռետինից |
4007 | Վուլկանացված ռետինե թելեր և կորդ |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
4010 | Փոխակրիչ ժապավեններ կամ շարժափոկեր կամ բելթինգ (ռետինացված գործվածք փոկերի համար) վուլկանացված ռետինից |
401130100 | Օդաճնշական դողեր` քաղաքացիական ավիացիայի համար |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
41 | Կաշվե հումք և կաշի |
4301 | Մուշտակամորթ հումք (ներառյալ` գլուխները, պոչերը, թաթերը և այլ մասերը կամ կտորտանքը` պիտանի մորթեղենի արտադրության համար) |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
4403 | Անտառանյութեր` չմշակված, կեղևահանված կամ կեղևը չհանված, կոպիտ քառատաշված կամ չքառատաշված |
4404 | Փայտանյութ տակառագործական, ճեղքված գերաններ, ցցագերաններ և ցիցեր փայտից` սրված, բայց երկայնքով չսղոցված, տաշված անտառանյութեր, բայց չշրջատաշված, չկորացված և այլ կերպ չմշակված, ձեռնափայտերի, մտրակների, հովանոցների, գործիքների բռնակների և համանման ապրանքների արտադրության համար օգտագործվող փայտանյութ` կեղևահանված, ռանդված և համանման |
4406 | Փայտակոճեր` երկաթուղային և տրամվայի գծերի համար |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
4408 | Միաշերտ ֆաներայի թերթեր և նրբաշերտ` սոսնձված ֆաներայի համար (սոսնձված կամ չսոսնձված) և այլ փայտանյութ` երկայնակի սղոցված, կտրատված մասերի կամ կեղևահանված, ռանդված կամ չռանդված, հղկված կամ չհղկված, բութակով միացված կամ չմիացված, 6 մմ-ից ոչ ավելի հաստությամբ |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
4801 | Լրագրային թուղթ` գլանափաթեթներով կամ թերթերով |
480540000 | Այլ ոչ կավճապատ թուղթ և ստվարաթուղթ` գլանափաթեթներով կամ թերթերով առանց հետագա մշակման կամ մշակված |
480570190 | Այլ թուղթ և ստվարաթուղթ, 1 մ2 զանգվածով` 150 գ-ից ավելի, բայց 225 գ-ից պակաս` ծալքավորման համար |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
481200000 | Քամիչ բլոկներ, սալեր և թիթեղներ` թղթազանգվածից |
4813 | Ծխախոտաթուղթ` կտրված կամ չկտրված` ըստ չափի կամ գրքույկների կամ խողովակների ձևով |
482311110 | 10 սմ-ից ոչ ավելի լայնությամբ շերտեր` ծածկված չվուլկանացված բնական կամ սինթետիկ կաուչուկով, ինքնասոսնձվող մեկ կողմից |
482340000 | Սյունակավորված թուղթ` գրանցող սարքերի համար, գլանափաթեթներով, թերթերով կամ սկավառակներով |
482390500 | Ըստ չափի կամ ձևի պատրաստված թղթից կամ ստվարաթղթից այլ ապրանքներ |
49 | Տպագիր գրքեր, լրագրեր, վերարտադրանկարներ և պոլիգրաֆիական արդյունաբերության այլ ապրանքներ, ձեռագրեր, մեքենագիր տեքստեր և պլաններ |
5002 | Հումք-մետաքս (չոլորած) |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
5005 | Միաթել մանվածք (մետաքսի մնացորդներից)` մանրածախ առևտրի համար, չբաժնեծրարված |
51 | Բուրդ և բրդյա արտադրանք |
52 | Բամբակ |
53 | Այլ բուսական տեքստիլ թելեր, թղթե թելեր և կտորներ |
54 | Քիմիական թելեր, բացառությամբ` |
5407 | գործվածք` սինթետիկ համալիր թելից |
5408 | գործվածք` արհեստական համալիր թելից |
55 | Քիմիական շտապելե թելեր |
56 | Բամբակ, թաղիք, հատուկ մանվածք, լարաններ, ճոպաններ, պարաններ |
5801 | Գործվածքներ խավավոր թավաթելից, բացի 5802 կամ 5806 ապրանքային դիրքերում դասակարգվածներից |
60 | Տրիկոտաժ |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
681290100 | Քաղաքացիական ավիացիայի համար նախատեսված և 6812 դիրքին դասվող այլ ծածկագրերում չնշված ասբեստային մշակված մանրաթել. խառնուրդներ` ասբեստի կամ ասբեստի և մագնեզիումի կարբոնատի հիմքով. ապրանքներ այդ խառնուրդներից կամ ասբեստից (օրինակ` թելեր, գործվածքներ, հագուստեղեն, գլխարկներ, կոշկեղեն, ներդիրներ), ամրանավորված կամ չամրանավորված, բացի 6811 կամ 6813 ապրանքային դիրքի ապրանքներից |
70 | Ապակի և ապակուց պատրաստված ապրանքներ, բացառությամբ` |
7004 | ապակի` ձգովի կամ փչովի, թերթերով, կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտով կամ առանց դրա, բայց չմշակված որևէ այլ եղանակով |
7005 | ապակի` ջերմահղկված և ապակի անթափանց կամ ողորկած մակերեսով, թերթերով, կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտով կամ առանց դրա, բայց չմշակված որևէ այլ եղանակով |
7006 | ապակի` 7003, 7004 կամ 7005 ապրանքային դիրքերի, ճկված, նիստավորված, շաղափված, արծնապատված, կամ մշակված այլ եղանակով, բայց շրջանակի մեջ չդրված կամ այլ նյութերի հետ չզուգակցված |
700711100 | չափով և ձևաչափով, վերգետնյա տրանսպորտում օգտագործման թույլատրվող անվտանգ ապակի, ներառյալ` ամրացված (կոփված) կամ բազմաշերտ ապակին |
7009 | ապակյա հայելիներ` շրջանակների մեջ կամ առանց շրջանակների, ներառյալ` հետին տեսանելիության հայելիները |
7013 | ճաշի և խոհանոցի ապակյա ամանեղեն, զուգարանային և գրասենյակային ապակյա պարագաներ, ապակյա ապրանքներ` բնակարանի հարդարման կամ համանման նպատակների համար (բացի 7010 կամ 7018 ապրանքային դիրքերի ապրանքներից) |
7016 | բլոկներ` սալարկման համար, շինարարության մեջ օգտագործվող սալեր, աղյուս, սալիկներ և այլ ապրանքներ` մամլած կամ ձուլածո ապակուց, ամրանավորված կամ չամրանավորված. ապակյա խորանարդիկներ և այլ ոչ մեծ ապակյա ձևեր` հիմքով կամ առանց հիմքի` խճանկարի կամ համանման հարդարային աշխատանքների համար. ապակիներ` ապակենկարների համար, և համանման ապակիներ. բազմաբջջավոր կամ փրփրապակի` բլոկների, սալերի, սալիկների կամ այլ ձևերով |
7018 | ապակյա ուլունքներ, մարգարիտին, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերին նմանակվող ապրանքներ, և համանման արդուզարդեր ապակուց, ապրանքներ` պատրաստված ապակուց, բացի բիժուտերիայից. ապակյա աչքեր, բացի պրոթեզից. արձանիկներ և զարդարարական այլ առարկաներ ապակուց` մշակված զոդալամպով, բացի բիժուտերիայից. ապակուց միկրոգնդիկներ` 1 մմ-ից ոչ ավելի տրամագծով |
71 | Մարգարիտ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր. թանկարժեք մետաղներ. թանկարժեք իրեր, զարդեղեն (բիժուտերիա), դրամներ, բացառությամբ` |
7101 | մարգարիտ |
7113 | ոսկերչական իրեր և թանկարժեք մետաղներից պատրաստված դրանց մասեր |
7114 | ոսկե և արծաթե իրեր, թանկարժեք մետաղներից պատրաստված դրանց մասեր |
7115 | թանկարժեք մետաղներից պատրաստված այլ իրեր |
7117 | զարդեղեն (բիժուտերիա) |
7118 | դրամներ |
72 | Ոչ թանկարժեք մետաղներ և ապրանքներ այդ մետաղներից |
73 | Ապրանքներ սև մետաղներից, բացառությամբ` |
730830 | մետաղյա դռներ, պատուհաններ և դրանց շրջանակներ, դռան շեմքեր |
7319 | կարի ասեղներ, հյուսելու շյուղեր, բիզեր, հյուսելու հելուններ, դեկկերային ասեղներ և համանման ապրանքներ` ձեռքի աշխատանքի համար` սև մետաղներից. անգլիական և այլ քորոցներ` սև մետաղներից` այլ ապրանքային դիրքերում չնշված |
7321 | վառարաններ` ջեռուցման, ջեռուցման-եփման համար. վառարաններ` ուտելիք պատրաստելու համար (ներառյալ` կենտրոնական ջեռուցման ներկառուցված կաթսաներով), ճարպաջեռոցներ, տապակներ, հրածորաններ` սալերի համար, ջեռակներ` ուտելիք տաքացնելու համար և համանման ոչ էլեկտրական կենցաղային սարքավորումներ` սև մետաղներից |
7322 | ռադիատորներ` կենտրոնական ջեռուցման համար, ոչ էլեկտրական և դրանց մասերը սև մետաղներից. օդատաքացուցիչներ և բաշխիչ սարքավորումներ` տաք օդի մատուցման համար (ներառյալ` թարմ կամ կոնդիցիոնացված օդի մատուցման սարքերը) ոչ էլեկտրական, ներկառուցված օդափոխիչներով, կամ օդափուքերը շարժիչից ձգվող հաղորդակով և դրանց մասերը, սև մետաղներից |
7323 | ճաշի պարագաներ, խոհանոցային և կենցաղային կարիքների համար այլ ապրանքներ և դրանց մասերը, սև մետաղներից. մետաղյա «բուրդ». ճիլոպներ` խոհանոցային ամանեղենը մաքրելու համար, բարձիկներ` մաքրելու և ողորկելու համար, ձեռնոցներ և համանման արտադրանք` սև մետաղներից |
7324 | սանիտարատեխնիկական սարքավորումներ և դրանց մասերը` սև մետաղներից |
7325 | ձուլված ապրանքներ` այլ սև մետաղներից |
7326 | այլ ապրանքներ` սև մետաղներից |
74 | Պղինձ և ապրանքներ պղնձից, բացառությամբ` |
7417 | կենցաղային սարքեր` սնունդ պատրաստելու և տաքացնելու համար` ոչ էլեկտրական և դրանց պղնձյա մասերը |
7418 | ճաշի, խոհանոցային կամ այլ արտադրատեսակներ` կենցաղային կարիքների համար, և դրանց մասերը` պղնձից. Ճիլոպներ` խոհանոցային ամանեղենը մաքրելու համար, բարձիկներ` մաքրելու կամ ողորկելու համար, ձեռնոցներ և համանման արտադրատեսակներ` պղնձից. սանիտարատեխնիկական սարքավորումներ և նրանց մասերը` պղնձից |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
75 | Նիկել և ապրանքներ` նիկելից |
76 | Ալյումին և ապրանքներ` ալյումինից, բացառությամբ` |
7610 | ալյումինե մետաղակառուցվածքներ և դրանց մասեր, թիթեղներ, ձողեր, պրոֆիլներ, խողովակներ և նմանատիպ արտադրանք ալյումինից` շինարարական մետաղական կառուցվածքներում օգտագործվող |
7615 | ճաշի, խոհանոցային կամ այլ ապրանքներ` կենցաղային կարիքների համար, և դրանց մասերը ալյումինից. ճիլոպներ` խոհանոցային ամանեղենը մաքրելու համար, բարձիկներ` մաքրելու կամ ողորկելու համար, ձեռնոցներ և համանման ապրանքներ` ալյումինից. սանիտարատեխնիկական սարքավորումներ և նրա մասերը` ալյումինից |
7616 | ալյումինե այլ արտադրատեսակներ |
78 | Կապար և ապրանքներ` կապարից |
79 | Ցինկ և ապրանքներ` ցինկից |
80 | Անագ և ապրանքներ` անագից |
81 | Այլ ոչ թանկարժեք մետաղներ, մետաղակերամիկա, ապրանքներ` դրանցից |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
84 | Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ, բացառությամբ` |
8415 | կայանքներ` նախատեսված օդի որակավորման համար, սարքավորված շարժիչային օդափոխիչով և սարքերով` օդի ջերմաստիճանը և խոնավությունը փոխելու համար (ներառյալ` օդաորակիչներ, որոնցում խոնավությունն առանձին չի կարգավորվում) |
8418 | սառնարաններ, սառցարաններ, այլ սառնարանային և սառցարանային սարքավորումներ` էլեկտրական կամ այլ տեսակի ջերմային պոմպեր, բացի 8415 ապրանքային դիրքում դասակարգված օդի որակավորման կայանքներից |
845011 | լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ` քամիչ հարմարանք ունեցող մեքենաները, 10 կգ-ից ոչ ավելի չոր սպիտակեղենի տարողությամբ, լրիվ ավտոմատացված |
845012 | լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ` քամիչ հարմարանք ունեցող մեքենաները, 10 կգ-ից ոչ ավելի չոր սպիտակեղենի տարողությամբ` ներկառուցված կենտրոնախույս քամիչ հարմարանքով |
845019 | այլ լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ` քամիչ հարմարանք ունեցող մեքենաները, 10 կգ-ից ոչ ավելի չոր սպիտակեղենի տարողությամբ |
8469 | գրամեքենաներ. հարմարանքներ տեքստերի մշակման համար |
8470 | հաշվարկիչներ և գրանցման, վերարտադրության և տվյալների տեսողական ներկայացման գրպանի մեքենաներ` հաշվարկչի ֆունկցիաներով. հաշվապահական մեքենաներ, փոստային դրոշմանշիչ մեքենաներ, տոմսային ապրանքներ և այլ համանման մեքենաներ` հաշվիչ սարքերով. դրամարկղային ապարատներ |
8472 8473 8476 8481 |
այլ գրասենյակային սարքավորումներ (օրինակ` հեկտոգրաֆիկական կամ բազմացնող տրաֆարետային ապարատներ, հասցեների մեքենաներ, ավտոմատ սարքեր` թղթադրամներ տալու համար, մեքենաներ` մետաղադրամները տեսակավորելու, հաշվելու և փաթեթավորելու համար, մատիտներ սրելու մեքենաներ, սորատային մեքենաներ կամ մեքենաներ` բրոշյուրները, գրքերը, փաստաթղթերը երկաթակապերով ամրացնելու համար) մասեր և պարագաներ (բացի կափարիչներից, պատյաններից և համանման արտադրանքներից), նախատեսված բացառապես կամ հիմնականում 8469-8472 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար առևտրի ավտոմատներ (օրինակ` փոստային նամականիշերի, սիգարետների, պարենային ապրանքների կամ ըմպելիքների վաճառքի համար), ներառյալ` դրամը մանրելու ավտոմատներ ծորակներ, կափույրներ, վենտիլներ և համանման ամրաններ` խողովակատարների, կաթսաների, ջրամբարների, ցիստեռնների, բաքերի և համանման տարողությունների համար, ներառյալ` ռեդուկցային և ջերմակարգավորիչ կափույրներ |
841581100, 841582100, 841583100, 841590100 |
Քաղաքացիական ավիացիայի համար կայանքներ` նախատեսված օդի որակավորման համար, սարքավորված շարժիչային օդափոխիչով և սարքերով` օդի ջերմաստիճանը և խոնավությունը փոխելու համար, ներառյալ` օդաորակավորիչներ (կոնդիցիոներներ), որոնցում խոնավությունն առանձին չի կարգավորվում |
841810100, 841830100, 841840100, 841861100, 841869100 |
Քաղաքացիական ավիացիայի համար սառնարաններ, սառցարաններ, այլ սառնարանային և սառցարանային սարքավորումներ` էլեկտրական կամ այլ տեսակի. ջերմային պոմպեր, բացի օդի որակավորման կայանքներից` նշված 8415 ապրանքային դիրքում |
847330 | Մասեր և պարագաներ` 8471 ապրանքային դիրքում նշված մեքենաների համար |
8501 | Էլեկտրական շարժիչներ և գեներատորներ (բացի էլեկտրագեներատորային կայանքներից) |
8502 | Էլեկտրագեներատորային կայանքներ և պտտվող էլեկտրական կերպափոխիչներ |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
8505 | Էլեկտրամագնիսներ. հաստատուն մագնիսներ և արտադրատեսակներ` նախատեսված մագնիսացումից հետո հաստատուն մագնիսների վերափոխման համար. էլեկտրամագնիսային կամ հաստատուն մագնիսներով կապիչներ, սեղմակներ, պրկիչներ և համանման հարմարանքներ` մշակվող արտադրանքի սևեռման համար. էլեկտրամագնիսային շղթայակցում, օղագոտիներ և արգելակներ. էլեկտրամագնիսային վերհան գլխիկներ |
850710100, |
Քաղաքացիական ավիացիայի համար կուտակիչներ (ակումուլյատորներ) և դրանց մասեր |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
8515 | Մեքենաներ և ապարատներ` էլեկտրական (այդ թվում` գազի էլեկտրական տաքացումով), լազերային կամ այլ լուսային ֆոտոնային, գերձայնային, էլեկտրոնաճառագայթային, մագնիսաիմպուլսային կամ պլազմաաղեղային և ուրիշ զոդման պինդ զոդանյութով կամ եռակցման համար` անկախ կտրման գործողություն կատարելու դրանց հնարավորությունից, էլեկտրական մեքենաներ և ապարատներ` մետաղների կամ մետաղակարբիդների տաք փոշեպատման համար |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
851680100 | Քաղաքացիական ավիացիայի համար տաքացնող էլեկտրական դիմադրություններ |
851810100, 851821100, 851822100, 851829100, 851830100, 851840100, 851850100 |
Քաղաքացիական ավիացիայի համար խոսափողեր և դրանց տակդիրներ, բարձրախոսներ` մոնտաժված կամ չմոնտաժված կորպուսների մեջ, գլխամասային հեռախոսներ, ականջակալներ, այդ թվում` զուգակցված խոսափողի/բարձրախոսի հետ, ձայնի հաճախականության էլեկտրական ուժեղարարներ, էլեկտրական ուժեղարարներ, ձայնը ուժեղացնելու համար սարքեր |
852090100 | Քաղաքացիական ավիացիայի համար 852090 ենթադիրքին դասվող ապրանքներ |
852110100 | Քաղաքացիական ավիացիայի համար մագնիսային ժապավենի վրա տեսագրության և տեսավերարտադրության ապարատուրա` զուգորդված կամ չզուգորդված տեսատյուներներով |
852290100 | Քաղաքացիական ավիացիայի համար բլոկներ և հանգույցներ` բաղկացած երկու կամ ավելի իրար միջև միացված կամ զուգակցված մասերից կամ բաղադրամասերից` 852090 ենթադիրքում ընդգրկված սարքավորումների համար |
852510 | Հաղորդող ապարատներ |
852520100 | Հեռագրային և հեռախոսային ռադիոապարատներ` քաղաքացիական ավիացիայի համար |
8526 | Ռադիոլոկացիոն, ռադիոնավագնացային ապարատուրա և հեռաղեկավարման ռադիոապարատուրա |
852790100 | Ռադիոհեռախոսային և ռադիոհեռագրային կապի ընդունիչներ` քաղաքացիական ավիացիայի համար |
852910100 | Անտենաներ և անտենաների անդրադարձիչներ ամեն տեսակի. մասեր օգտագործվող այդ արտադրանքների հետ` քաղաքացիական ավիացիայի համար |
852990100 | Բլոկներ և ենթաբլոկներ` բաղկացած մեկ կամ ավելի մասերից կամ դետալներից, որոնք դասակարգված են 85261010, 85269111, 85269119 և 85269210 ստորաենթադիրքերում` քաղաքացիական ավիացիայի համար |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
853110100 | Էլեկտրական ազդանշանային սարքավորումներ` հրդեհային անվտանգություն ապահովելու կամ կոտրանքից պաշտպանվելու համար` քաղաքացիական ավիացիայի համար |
853120100 | Ինդիկատորային վահաններ, որոնք ներառում են իրենց մեջ հեղուկ բյուրեղներով կամ լուսադիոդներով սարքեր` քաղաքացիական ավիացիայի համար |
853180100 | Այլ էլեկտրասարքավորումներ` քաղաքացիական ավիացիայի համար |
8532 | Հաստատուն, փոփոխական կամ սարքինացնող էլեկտրական կոնդենսատորներ |
8533 | Էլեկտրական դիմադրություններ, ներառյալ` ռեոստատներ և պոտենցիոմետրեր (բացի ջեռուցիչ տարրերից) |
8534 | Տպասխեմաներ |
8535 | Էլեկտրական ապարատուրա` կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պահպանման կամ էլեկտրական շղթաներին միացնելու համար (օրինակ` անջատիչներ, փոխարկիչներ, ընդհատիչներ, ապահովիչներ, շանթարգելներ, լարման սահմանափակիչներ, լարման ցատկերի մարիչներ, միացնող տուփեր, հոսանքընդունիչներ, հոսանքահաններ և այլն)` 1000 Վ-ից ավելի լարման համար |
8537 | Պուլտեր, վահաններ, բարձակներ, սեղաններ, բաշխիչ վահաններ և այլ հիմքեր` էլեկտրական ապարատների համար` սարքավորված երկու կամ ավելի 8535 կամ 8536 ապրանքային դիրքերում դասակարգված արտադրանքով` էլեկտրական հոսանքի ղեկավարման կամ բաշխման համար, որոնք ընդգրկում են իրենց մեջ 90 խմբում նշված սարքեր կամ հարմարանքներ և թվային ղեկավարման ապարատներ, բացառությամբ 8517 ապրանքային դիրքում դասակարգված կոմուտացիոն սարքերի |
8538 | Մասեր` նախատեսված բացառապես կամ հիմնականում 8535-8537 ապրանքային դիրքերում նշված ապարատուրայի համար, այլ տեղում չնշված |
853910100 | Հերմետիկ լամպեր լույսի ուղղորդումով` քաղաքացիական ավիացիայի համար |
8541 | Դիոդներ, տրանզիստորներ և համանման կիսահաղորդչային սարքեր. լուսազգայուն կիսահաղորդչային սարքեր, ներառյալ` լուսագալվանական տարրերը` որպես մոդուլ հավաքված կամ չհավաքված, մոնտաժված կամ չմոնտաժված վահանի վրա. լուսարձակող դիոդներ. հավաքված պյեզոէլեկտրական բյուրեղներ |
8542 | Էլեկտրոնային ինտեգրալ և միկրոհավաքված սխեմաներ |
854389100 | Թռիչքը բնութագրող մեծությունների գրանցիչներ` քաղաքացիական ավիացիայի համար |
8545 | Ածխային էլեկտրոդներ, ածխային խոզանակներ, ածուխներ` լամպերի կամ մարտկոցների համար, և այլ իրեր` գրաֆիտից կամ ածխածնի այլ տեսակներից` մետաղի հետ կամ առանց մետաղի, որոնք կիրառվում են էլեկտրատեխնիկայում |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
8548 | Ջարդոն և թափոն առաջնային տարրերի, սկզբնական մարտկոցների և էլեկտրական կուտակիչների (ակումուլյատորների). սպառված առաջնային տարրեր, սպառված սկզբնական մարտկոցներ և սպառված էլեկտրական կուտակիչներ (ակումուլյատորներ). սարքավորումների և ապարատուրաների էլեկտրական մասեր` այլ տեղում չնշված |
86 | Լոկոմոտիվներ, տրամվայներ, վագոններ և այլ սարքավորումներ |
8701 | Տրակտորներ |
870390100 | Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ (տրոլեյբուսներ) |
8704 | Բեռնատարներ |
8705 | Ավտոմեքենաներ` հատուկ նշանակության, բացի ուղևորներ կամ բեռներ տեղափոխելու համար օգտագործվողներից (օրինակ` բեռնատար մեքենաներ` վթարային նորոգման համար, ավտոամբարձիչներ, հրշեջ մեքենաներ, ավտոբետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող մեքենաներ, ջրող-լվացող ավտոմեքենաներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմեքենաներ) |
8709 | Տրանսպորտային բեռնատար միջոցներ` ինքնագնաց, չսարքավորված վերամբարձ և բեռնող հարմարանքներով, օգտագործվող գործարաններում, պահեստներում, նավահանգիստներում և օդանավակայաններում` կարճ տարածություններում բեռների փոխադրման համար. երկաթուղային պաստառներում օգտագործվող քարշակներ, վերոհիշյալ տրանսպորտային միջոցների մասեր |
8710 | Տանկեր և մարտական այլ ինքնագնաց զրահամեքենաներ` սպառազինությամբ կամ առանց սպառազինության, դրանց մասերը կամ պարագաները |
8713 | Հաշմանդամների սայլակներ |
8714 | Հաշմանդամների սայլակների մասեր և սարքավորումներ |
88 | Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և այլն |
89 | Նավեր, նավակներ, լողարկող այլ միջոցներ |
9001 | Օպտիկական մանրաթելեր և մանրաթելաօպտիկական լարաններ. կաբելներ մանրաթելաօպտիկական, բացի 8544 ապրանքային դիրքում նշվածներից. թերթեր և թիթեղներ` բևեռացնող նյութից. ոսպնյակներ (ներառյալ` կոնտակտայինները). պրիզմաներ, հայելիներ և այլ օպտիկական տարրեր` ցանկացած նյութից, առանց շրջանակի, բացի օպտիկական չմշակված ապակուց |
9002 | Ոսպնյակներ, պրիզմաներ, հայելիներ և այլ օպտիկական տարրեր` ցանկացած նյութից, հավաքված, որոնք հանդիսանում են գործիքների և սարքերի կամ պարագաների մասեր, բացի օպտիկական չմշակված ապակուց |
9006 | Լուսախցիկներ (բացի կինոխցիկներից), լուսաբռնկիչներ և լամպ-բռնկիչներ, բացի գազապարպման լամպերից` նշված 8539 ապրանքային դիրքում |
9007 | Կինոապարատներ և կինոպրոյեկտորներ` ձայնագրող կամ ձայնավերարտադրող սարքեր պարունակող կամ չպարունակող |
9011 | Բարդ օպտիկական մանրադիտակներ, ներառյալ` միկրոլուսանկարահանումների, միկրոկինոնկարահանումների և միկրոպրոյեկտման մանրադիտակներ |
9012 | Մանրադիտակներ, բացի օպտիկականից. դիֆրակցիոն ապարատներ |
9013 | Հեղուկ բյուրեղների հիմքի վրա աշխատող սարքեր, բացի այն արտադրանքներից, որոնք առավել ճշգրիտ նկարագրված են այլ ապրանքային դիրքերում. լազերներ, բացի լազերային դիոդներից. օպտիկական այլ սարքեր և գործիքներ` տվյալ խմբում այլ տեղում չնշված |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
9017 | Մեխանիկական չափման գործիքներ |
9018 | Սարքեր և հարմարանքներ` կիրառվող բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ (ներառյալ` սցինտիգրաֆիկական ապարատներ), էլեկտրաբժշկական այլ ապարատուրաներ և սարքեր` տեսողությունը հետազոտելու համար |
9019 | Ապարատուրաներ` մեխանոթերապիայի համար. մերսման ապարատուրաներ. մասնագիտական պիտանիության հոգեբանական թեսթերի ապարատուրաներ. ապարատուրաներ` օզոնային, թթվածնային և աերոզոլային թերապիայի, արհեստական շնչառության կամ այլ թերապևտիկ ապարատուրաներ` խախտված շնչառությունը բուժելու համար |
9020 | Ապարատներ` շնչառական այլ և գազային դիմակներ, բացի պաշտպանական դիմակներից, առանց մեխանիկական դետալների և փոխովի զտիչների |
9021 | Օրթոպեդիկ հարմարանքներ, ներառյալ` հենակներ, վիրաբուժական գոտիներ, բանդաժներ. բեկակալներ և այլ հարմարանքներ` կոտրվածքները բուժելու համար. մարմնի արհեստական մասեր. լսողական ապարատներ և այլ հարմարանքներ, որոնք կրում են մարմնի վրա, իրենց հետ կամ պատվաստում են մարմնի մեջ` փոխհատուցելու համար թերզարգացած կամ կորցրած օրգանը |
9022 | Ապարատուրա` հիմնված ռենտգենյան, ալֆա, բետա և գամմա ճառագայթների օգտագործման վրա, նախատեսված կամ չնախատեսված բժշկական վիրաբուժական, ատամնաբուժական և անասնաբուժական օգտագործման համար, ներառյալ` ապարատներ ռենտգենագրական և ռադիոթերապևտիկ հետազոտությունների համար, ռենտգենյան խողովակներ և ռենտգենյան ճառագայթման այլ գեներատորներ, բարձր լարման գեներատորներ, վահաններ, ղեկավարման պուլտեր, էկրաններ, հետազոտության և բուժման համար սեղաններ, բազկաթոռներ և համանման այլ արտադրատեսակներ |
9023 | Սարքեր, ապարատուրաներ և մոդելներ` նախատեսված ցուցադրական նպատակների համար (օրինակ` ուսուցման կամ ցուցադրման համար) և պիտանի չեն այլ օգտագործման համար |
9024 | Մեքենաներ և սարքավորումներ` նյութերի (օրինակ` մետաղների, փայտեղենի, մանածագործական նյութերի, թղթի, պլաստմասսաների) կարծրությունը, ամրությունը, ձգվածությունը և սեղմվածությունը, առաձգականությունը կամ այլ մեխանիկական հատկությունները փորձարկելու համար |
9025 | Խտաչափեր և համանման սարքեր` գործող հեղուկների մեջ ընկղմվելիս. ջերմաչափեր, հրաչափեր, բարոմետրեր, հիդրոմետրեր, խոնավաջերմաչափեր, գրանցող սարքով կամ առանց գրանցման սարքի, այդ սարքերի ցանկացած համակցությունները |
9026 | Սարքեր կամ ապարատուրաներ` հեղուկների կամ գազերի ծախսման, մակարդակի, ճնշման կամ այլ փոփոխական բնութագծերի չափման և հսկողության համար (օրինակ` ծախսաչափեր, մակարդակի ցուցիչներ, մանոմետրեր, ջերմաչափեր), բացի 9014, 9015, 9028 և 9032 ապրանքային դիրքերում նշված գործիքներից և ապարատուրաներից |
9027 | Սարքեր և ապարատուրաներ` ֆիզիկական կամ քիմիական անալիզների համար (օրինակ` բևեռաչափեր, բեկումաչափեր, սպեկտրաչափեր, գազա կամ ծխաանալիզատորներ). սարքեր և ապարատուրաներ` մածուցիկության, ծակոտկենության, ընդարձակման, մակերեսային ձգունության և այլն չափելու և վերահսկելու համար. սարքեր և ապարատուրաներ` չափելու կամ վերահսկելու ջերմության, ձայնի կամ լույսի քանակությունը (ներառյալ` էքսպոնոմետրեր). միկրոտոմերներ |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
9030 | Օսցիլոսկոպներ, սպեկտրոմետրեր, այլ սարքեր և ապարատուրաներ` էլեկտրական մեծությունները չափելու կամ հսկելու համար, բացի 9028 ապրանքային դիրքում նշված չափիչ սարքերից. սարքեր և ապարատներ` ալֆա, բետա, գամմա, ռենտգենյան, տիեզերական կամ այլ իոնացնող ճառագայթումները հայտնաբերելու կամ չափելու համար |
9031 | Չափող կամ հսկող սարքեր, սարքավորումներ կամ մեքենաներ` տվյալ խմբում այլ տեղերում չնշված. պրոֆիլային պրոյեկտորներ |
9032 | Սարքավորումներ և ապարատուրաներ` ավտոմատ կարգավորման կամ ղեկավարման համար |
9033 | Մասեր և պարագաներ (տվյալ խմբի այլ տեղում չնշված)` մեքենաների, սարքերի, գործիքների կամ 90 խմբի ապարատուրաների համար |
910400100 | Սարքավորումների հարթակների վրա տեղակայվող ժամացույցներ և համանման ժամացույցներ` քաղաքացիական ավիացիայի համար |
9108-9112, 9114 |
Ժամացույցների մասեր |
92 | Երաժշտական գործիքներ և դրանց բաղադրիչներ |
93 | Զենք և զինամթերք |
940110100 | Քաղաքացիական ավիացիայի համար նախատեսված առանց կաշվե պատվածքի կահույք` նստելու համար, օդային տրանսպորտային միջոցներում օգտագործվող տեսակի |
(Տողը հանվել է 12.06.02 ՀՕ-377-Ն) | |
940320100 | Մետաղյա այլ կահույք` քաղաքացիական ավիացիայի համար |
940510100 | Ջահեր և էլեկտրական այլ լուսավորող սարքեր` ոչ թանկարժեք մետաղից կամ պլաստմասսայից` քաղաքացիական ավիացիայի համար |
940560100 | Լուսային ցուցիչներ, ցուցատախտակներ և համանման ապրանքներ` ոչ թանկարժեք մետաղներից կամ պլաստմասսաներից` քաղաքացիական ավիացիայի համար |
940592100 | 940510 կամ 940560 ենթադիրքերի ապրանքների մասեր` քաղաքացիական ավիացիայի համար |
940599100 | 940510 կամ 940560 ենթադիրքերի ապրանքների մասեր` ոչ թանկարժեք մետաղներից` քաղաքացիական ավիացիայի համար |
(1-ին հոդվածը փոփ., լրաց. 12.06.02 ՀՕ-377-Ն)
ՀՈԴՎԱԾ 2. |
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|