ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 840-Ա
ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՐԹԱՎՃԱՐՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 154,355,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կրթավճարներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի նոյեմբերի 1-ին կնքված` N 177/01/11/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության և հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 205,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի փետրվարի 28-ին կնքված` N U008/21/02/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության և հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
24.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 840-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԿՐԹԱՎՃԱՐՆԵՐ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությունների գծով ուսուցանվող, սոցիալապես անապահով և անվճարունակ ուսանողներին` կրթավճար և կրթաթոշակ տրամադրելու միջոցով: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Հայ օգնության ֆոնդ (630 Սեքոնդ Ավենյու, Նյու-Յորք, ԱՄՆ) |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մ. Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ 02517115) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ Հայաստանի Հանրապետության մարզեր և քաղաք Երևան Բնագավառը՝ կրթական |
6. |
Ծրագրի բյուջեն |
154,355,000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
1. ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատում, մագիստրատուրայում, կլինիկական օրդինատուրայում և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող տարբեր մարզերի 320 ուսանողներ: 2. Ծագումով Գեղարքունիքի մարզից 65 ուսանողներ, որոնք սովորում են Գավառի պետական համալսարանում և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: 3. Երևանի, Վանաձորի և Գավառի մանկատների կողմից երաշխավորված, ուսումը շարունակելու ցանկություն հայտնած մանկատների, երեխաների խնամքի և պաշտպանության այլ հաստատությունների, ինչպես նաև միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ 65 երեխաներ: 4. Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներից բարձրագույն կրթություն ստացող թվով 43 ուսանողներ։ Ընդհանուր` 493 ուսանող |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Կրթավճարների տրամադրման մրցույթների մասին հայտարարությունների տարածում ԶԼՄ-ների միջոցով (նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը): 2. Մրցույթների մասին հայտարարությունների տարածում վերոնշյալ բուհերում և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում` հայտարարությունները փակցնելու և կայքերում տեղադրելու միջոցով (նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը): 3. Փաստաթղթային փաթեթների տարածում բուհերում, այլ կրթօջախներում (նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը): 4. Մասնագիտական կողմնորոշման աշխատանքների կազմակերպում մանկատներում և խնամքի այլ կենտրոններում: 5. Դիմորդների կողմից լրացված փաթեթների ընդունում (նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը): 6. Փաթեթների դիտարկում, նախնական ընտրություն (նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 131-ի ընթացքում): 7. Բոլոր դիմորդների տնայցեր (նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 131-ի ընթացքում): 8. ՀՕՖ-ի կրթական ծրագրերի համակարգող խորհրդի նիստի աշխատանքների կազմակերպում` վերջնական ընտրություն կատարելու նպատակով (նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը): Կրթավճարները տրամադրվում են մրցութային կարգով, հաշվի առնելով երկու հիմնական չափանիշներ՝ դիմորդի ընտանիքի սոցիալական կարգավիճակը (անապահովության միավորը) և ակադեմիական առաջադիմությունը: 9. Կրթավճարի մրցույթի հաղթողների ընտրություն, արդյունքների մասին իրազեկում և հաղթող ճանաչված ուսանողների հետ պայմանագրերի ստորագրում (նախատեսվում է իրականացնել 2023 թվականի սեպտեմբերի 130-ի ընթացքում)։ 10. Կրթավճարների փոխանցում համապատասխան ուսումնական հաստատություններ (յուրաքանչյուր կիսամյակ)։ 11. Ամենամսյա կրթաթոշակների վճարում ուսանողներին։ 12. Բուհերի և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հետ մշտական կապի պահպանում` ուսանողների ակադեմիական առաջադիմությանը հետևելու նպատակով (ուս. տարվա ողջ ընթացքում)։ 13. Առաջադիմության արդյունքները ուսումնասիրելու նպատակով Կրթական ծրագրերի համակարգող խորհրդի նիստերի գումարում (յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո)։ Ծրագրին մասնակցությունը կասեցվում է, եթե ժամանակի ընթացքում փոփոխվել է ընտանիքի սոցիալական կարգավիճակը կամ վատացել է ուսանողի ակադեմիական առաջադիմություն։ Նման դեպքերում փոխարեն ընտրվում է նոր ուսանող` ելնելով վերոնշյալ չափանիշներից: 14. Ուսանողների մասնակցությամբ բարեգործական միջոցառումների կազմակերպում (ուսումնական տարվա ընթացքում)։ 15. Ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ այլ միջոցառումների կազմակերպում (ուսումնական տարվա ընթացքում): 16. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ 1) կրթավճարներ՝ 123,250,000 դրամ, 2) կրթաթոշակներ՝ 15,340,000 դրամ, 3) ծրագրի ղեկավարի աշխատավարձ՝ 2,760,000 դրամ, 4) կապի ծառայություններ՝ 2,005,000 դրամ, 5) կոմունալ ծախսեր՝ 2,000,000 դրամ, 6) հաշվապահական ծառայություններ՝ 9,000,000 դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Էլեկտրոնային հաղորդակցության և հեռախոսային ծառայությունների ձեռքբերում՝ 2,005,000 դրամի չափով: 2. Էլեկտրաէներգիայի ձեռքբերում՝ 2,000,000 դրամի չափով։ 3. Հաշվապահական ծառայությունների ձեռքբերում՝ 9,000,000 դրամի չափով։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1. Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է 15,765,000 դրամ՝ ծրագրի ընդհանուր արժողության 10․2 %-ը: Ծրագրի սպասարկումը ներառում է՝ 1) ծրագրի ղեկավարի աշխատավարձ՝ 2,760,000 դրամ, 2) կապի ծառայություններ՝ 2,005,000 դրամ, 3) կոմունալ ծախսեր՝ 2,000,000 դրամ, 4) հաշվապահական ծառայություններ՝ 9,000,000 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը համագործակցում ՝ 1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, 2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, 3) բոլոր վերը նշված կրթօջախները, 4) երեխաների խնամքի կառույցների հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
24.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |