ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2018 թվականի N 442-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՀԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 7-ի N 638-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով`
Հաստատել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի կազմում ընդգրկելու նպատակով գործարար համայնքի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների և առևտրաարդյունաբերական պալատների ցանկը՝ համաձայն հավելվածի։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
2018 թ. դեկտեմբերի 13 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2018 թ. դեկտեմբերի 13-ի N 442-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՀԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ
Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն
Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատ
«Քաղաքացի-հարկատու-բիզնես» իրավապաշտպան կազմակերպություն
«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն
«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպություն
«Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |