Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-104-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (14.04.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.04.04/18(542) Հոդ.410
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
22.02.2007
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
23.03.2007
Дата вступления в силу
14.04.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի փետրվարի 22-ին

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 1698-րդ հոդվածում 3-րդ մասի «սոցիալական ապահովության քարտի համարը» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության քարտը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 198-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «համարի» բառը փոխարինել «կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 1982-րդ հոդվածում`

ա) 1-ին և 3-րդ մասերը «համարը» բառից հետո լրացնել «կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի վերաբերյալ» բառերով.

բ) 2-րդ մասը «նշելով» բառից հետո լրացնել «կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի վերաբերյալ նշում չկատարելով» բառերով.

գ) 3-րդ մասի «գործատուի» բառը փոխարինել «քաղաքացու» բառով.

դ) 4-րդ մասը «համարի» բառից հետո լրացնել «կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի» բառերով, իսկ «գործատուի» բառերը փոխարինել «պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց» բառերով.

ե) 5-րդ մասի «սոցիալական ապահովության քարտի համար» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մարտի 23
Երևան
ՀՕ-104-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան