ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2022 թվականի N 128-Ն
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 27-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 90-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին որոշում է`
1. Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 27-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «3 150 000.0» թիվը փոխարինել «3 833 082.0» թվով,
2. Որոշմամբ հաստատված N 2, N 3, N 4 և N 7 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1-N 4 հավելվածների։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ -23
Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆ | Տ. ԳԵՂԱՄՅԱՆ | Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ | Ն. ԶԱՐԳԱՐՅԱՆ | Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Ռ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ | Դ. ԶԱՐՈՅԱՆ | Ն. ՄԵԼԻՔՅԱՆ |
Է. ԲԱԲԱՅԱՆ | Ա. ԹԵՆԵՔԵՋՅԱՆ | Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
Ա. ԲԱԴԱԼՅԱՆ | Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆ | Գ. ՊՈՂՈՍՅԱՆ |
Ա. ԳԱՍՊԱՐՅԱՆ | Է. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ | Պ. ՑՈՒԳՈՒՆՅԱՆ |
Մ. ԳԱՍՊԱՐՅԱՆ |
Ն. ՀԱԿՈԲՅԱՆ |
Ա. ՔՈՍԱԿՅԱՆ |
Է. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Գ. ՕՍԻՊՅԱՆ |
Դեմ -0
Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ԲԱԲԱՅԱՆ |
2022 թ. հոկտեմբերի 14 ք. Աբովյան |
Հավելված 1 Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 14-ի N 128-Ն որոշման |
Հավելված 2 Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 14-ի N 128-Ն որոշման |
Հավելված 3 Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 14-ի N 128-Ն որոշման |
Հավելված 4 Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 14-ի N 128-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2022 թվական: