Գլխավոր տեղեկություն
Номер
N 807-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.11.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
11.11.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
11.11.2022
Дата вступления в силу
12.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 807-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 193-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 8-ի «Հասարակական ձայն» բնապահպանական սոցիալական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գործընկերություն հանուն կենդանի լանդշաֆտների» նախագծի համատեքստում «Բնության պահպանության միջոցառումներ» ծրագրի մասին» N 193-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «254,611» թիվը փոխարինել «183,895» թվով.

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

Երևան

 

 

11.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 807-Ա որոշման

 

 

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.

հոկտեմբերի 8-ի N 193-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԿԵՆԴԱՆԻ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

1.

Ծրագրի նպատակը

«Պահպանել և բարելավել արժեքավոր վայրի կենդանիների (բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, գորշ արջի և կովկասյան ընձառյուծի) ապրելավայրերը և ապահովել տնտեսապես կայուն հողօգտագործումը Սիսիան համայնքի «Շահապոնք» համայնքային բնապահպանական տարածքում՝ Հայաստանում Հարավ-արևելյան Փոքր Կովկասի էկոլոգիական միջանցքի շրջանակներում:

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3.

Բարեգործը

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ Հասցե՝ Պռոշյան 11/1, քաղ. Երևան 0019, Հայաստան

ՀՎՀՀ՝ 00861992

4.

Ծրագիրը կատարողը

«Հասարակական Ձայն» բնապահպանական սոցիալական հասարակական կազմակերպություն

Հասցե՝ Չարենցի փող. 1, 5-րդ հարկ, գրասենյակ՝ 528, ք. Երևան, Հայաստան

ՀՎՀՀ՝ 02632154

Հեռ. 060-543-543

Էլ․ հասցե՝ info@civilvoice.am

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Արևիս, Թասիկ, Բռնակոթ և Սալվարդ բնակավայրերի տարածք

Բնագավառը՝ բնապահպանական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն – 183 895 եվրոյին համարժեք դրամ Ծրագրի բյուջեի բաշխումը ըստ իրականացման տարիների՝

1-ին տարի (01.06.2018 – 31.12.2018) – 71473 եվրոյին համարժեք դրամ

2-րդ տարի (01.01.2019 – 31.12.2019) – 30523 եվրոյին համարժեք դրամ

3-րդ տարի (01.01.2020 – 31.12.2020) – 30523 եվրոյին համարժեք դրամ

4-րդ տարի (01.01.2021 – 31.12.2021) – 30523 եվրոյին համարժեք դրամ

5-րդ տարի (01.01.2022 – 30.11.2022) – 20853 եվրոյին համարժեք դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքը, համայնքի Արևիս, Թասիկ, Բռնակոթ և Սալվարդ բնակավայրերի բնակչությունը

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

01.06.2018 – 30.11.2022
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի բաղադրիչների գործողությունները

Ժամկետները

Արժույթը

(եվրո)

Մեկնաբանությունը

Ծրագրի նախապատրաստական փուլ

1. Ծրագրային գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ավտոմեքենաների, գույքի և

սարքավորումների գնում

01.06.2018-01.10.2018

39000

Ակնկալվում է հարկերից, տուրքերից և այլ պարտադիր վճարներից

ազատում:

2. Չնախատեսված ծախսերի համար կետ 1-ում նշված գումարի 5%-ի չափով գումար

01.06.2018-01.10.2018

1950

 

Ծրագրի իրականացման փուլ

3. Ծրագրային գործողությունների իրականացման համար Սիսիան խոշորացված համայնքից վարձակալված հողատարածքների վարձավճարներ: Տարեկան վարձակալական վճարը կազմում է 7023 եվրոյին համարժեք դրամ։ Վճարումը կատարվում է տարեկան մեկ անգամ։

01.06.2018

15.01.2019

15.01.2020

15.01.2021

15.01.2022

7023

7023

7023

7023

5853

Ընդամենը՝ 33945

Հարկազատման անհրաժեշտություն չկա:

4. Սիսիան խոշորացված համայնքի համայնքապետարանի հետ համատեղ իրականացվող զարգացման ծրագիր՝ շահառու բնակավայրերում:

Մեկ ծրագրի արժեքը կազմում է 5500 եվրոյին համարժեք դրամ։ Տարեկան իրականացվում է մեկ ծրագիր։

 

01.07.2018

01.02.2019

01.02.2020

01.02.2021

5500

5500

5500

5500

Ընդամենը՝

22000

Հարկազատման

անհրաժեշտություն

չկա:

5. Կենսաբազմազանության մոնիտորինգի և ֆոտոթակարդներով վայրի կենդանիների դիտարկման իրականացում:

Ծրագրի իրականացման համար հաստատված է հետևյալ հաստիքացուցակը ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածի համար՝

1 ծրագրի համակարգող - ամսական 200 եվրո, տարեկան 2400 եվրո

1 հաշվապահ - ամսական 100 եվրո, տարեկան

4 խնամակալ - ամսական 200 եվրո

1 հաստիքին տարեկան 2400 եվրո

տարեկան բոլոր խնամակալները՝ 9600 եվրո

01.06.2018-31.12.2018

01.01.2019-31.12.2019

01.01.2020-31.12.2020

01.01.2021-31.12.2021

01.01.2022-30.11.2022

13200

13200

13200

13200

11000

Ընդամենը՝ 63800

Հարկազատման

անհրաժեշտություն

չկա:

6. Ծրագրային գործողություններն իրականացնելու համար անհրաժեշտ վառելիքի գնում՝ ամսական 200 եվրոյին համարժեք դրամ հաշվարկով՝ ծրագրի ողջ տևողության համար

01.06.2018-31.12.2018

01.01.2019-31.12.2019

01.01.2020-31.12.2020

01.01.2021-31.12.2021

01.01.2022-30.11.2022

2400

2400

2400

2400

2000

Ընդամենը՝

11600

Ակնկալվում է հարկերից, տուրքերից և

այլպարտադիր վճարներից ազատում:

7. Ավտոմեքենաների սպասարկման վճարներ (պահեստամասեր և սպասարկում)՝ ամսական 200 եվրոյին համարժեք դրամ հաշվարկով՝ ծրագրի ողջ տևողության համար

01.06.2018-31.12.2018

01.01.2019-31.12.2019

01.01.2020-31.12.2020

01.01.2021-31.12.2021

01.01.2022-30.11.2022

2400

2400

2400

2400

2000

Ընդամենը՝

11600

Ակնկալվում է հարկերից, տուրքերից և

այլպարտադիր վճարներից ազատում:

Ընդամենը

 

183 895

 

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Գործարքները

Ժամկետները

Արժույթը

(եվրո)

Մեկնաբանությունը

1. Ծրագրային գործողություններն իրականացնելու համար անհրաժեշտ վառելիքի գնում՝ ամսական 200 եվրոյին համարժեք դրամ հաշվարկով՝ ծրագրի ողջ տևողության համար

01.06.2018-31.12.2018

01.01.2019-31.12.2019

01.01.2020-31.12.2020

01.01.2021-31.12.2021

01.01.2022-30.11.2022

2400

2400

2400

2400

2000

Ընդամենը՝ 11600

Ակնկալվում է հարկերից տուրքերից և պարտադի այլվճարներից ազատում:

2. Ավտոմեքենաների սպասարկման վճարներ (պահեստամասեր և սպասարկում)՝ ամսական 200 եվրոյին համարժեք դրամ հաշվարկով՝ ծրագրի ողջ տևողության համար

01.06.2018-31.12.2018

01.01.2019-31.12.2019

01.01.2020-31.12.2020

01.01.2021-31.12.2021

01.01.2022-30.11.2022

2400

2400

2400

2400

2000

Ընդամենը՝ 11600

Ակնկալվում է հարկերից, տուրքերից և պարտադիր այլվճարներից ազատում:

3. Ծրագրային գործողություններն իրականացնելու համար մեքենայի ձեռքբերում Ավտոմեքենա ամենագնաց։ Գնվելու է Հայաստանի Հանրապետությունում՝ երկրորդային շուկայից։ Ընտրվելու է գին (վիճակ) արտադրության տարեթիվ՝ գործոնների համադրության վերլուծության հիման վրա։ Ավտոմեքենան ծառայելու է ծրագրային անձնակազմին որպես փոխադրամիջոց՝ ծրագրային գործողություններն իրականացնելու և ծրագրի իրականացման վերահսկողությունն ապահովելու համար։

01.06.2018-01.07.2018

14500

Հարկազատման անհրաժեշտություն չկա:

4. Ծրագրային գործողություններն իրականացնելու համար մեքենայի ձեռքբերում և ներմուծում

1. Ավտոմեքենա УАЗ Патриот Пикап՝ 1 հատ։ Ներմուծվելու է Ռուսաստանի Դաշնությունից։

Ավտոմեքենան ծառայելու է խնամակալների համար  որպես փոխադրամիջոց՝ համայնքային բնապահպանական տարածքները վերահսկելու համար։

01.08.2018-01.10.2018

14500

Ակնկալվում է հարկերից, տուրքերից և պարտադիր այլվճարներից ազատում:

5. Կենսաբազմազանության մոնիթորինգի և վայրի կենդանիների դիտարկման համար ծուղակային տեսախցիկների ձեռքբերում (10 հատ)

01.06.2018-01.07.2018

1500

Հարկազատման անհրաժեշտություն չկա:

6. Կենսաբազմազանության մոնիթորինգի և վայրի կենդանիների դիտարկման համար հեռադիտակների ձեռքբերում (4 հատ)

01.06.2018-01.07.2018

800

Հարկազատման անհրաժեշտություն չկա:

7. Կենսաբազմազանության մոնիթորինգի և վայրի կենդանիների դիտարկման համար ֆոտոխցիկների ձեռքբերում (2 հատ)

01.06.2018-01.07.2018

800

Հարկազատման անհրաժեշտություն չկա:

8. Կենսաբազմազանության մոնիթորինգի և վայրի կենդանիների դիտարկման համար գլոբալ դիրքավորման համակարգի (GPS) սարքավորումների ձեռքբերում (2 հատ)

01.06.2018-01.07.2018

600

Հարկազատման անհրաժեշտություն չկա:

9. Կենսաբազմազանության մոնիթորինգի և վայրի կենդանիների դիտարկման համար հատուկ համազգեստների ձեռքբերում (4 հատ)

01.06.2018-01.07.2018

800

Հարկազատման անհրաժեշտություն չկա:

10. Համայնքային բնապահպանական տարածքների նշանավորման և այնտեղ մուտք գործելու սահմանափակումներ ապահովելու նպատակով արգելափակոցների և նախազգուշացնող նշանների կամ վահանակների ձեռքբերում և տեղադրում (5 հատ արգելափակոց, 10 նախազգուշացնող նշան)

01.06.2018-01.07.2018

2500

Հարկազատման անհրաժեշտություն չկա:

11. Գրասենյակային գույքի և սարքավորումների ձեռքբերում

01.06.2018-01.07.2018

3000

Հարկազատման

անհրաժեշտություն չկա:

12. Չնախատեսված ծախսեր

01.06.2018-01.07.2018

1950

Հարկազատման անհրաժեշտություն չկա:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Նկարագիրը

Ժամկետները

Արժույթը

(եվրո)

1. Մեքենաների շահագործման ծախսեր

01.06.2018-31.12.2018

01.01.2019-31.12.2019

01.01.2020-31.12.2020

01.01.2021-31.12.2021

01.01.2022-30.11.2022

2400

2400

2400

2400

2000

Ընդամենը՝ 11600

2. Վառելիքի գնման ծախսեր

01.06.2018-31.12.2018

01.01.2019-31.12.2019

01.01.2020-31.12.2020

01.01.2021-31.12.2021

01.01.2022-30.11.2022

2400

2400

2400

2400

2000

Ընդամենը՝ 11600

3. Գրասենյակային գույքի և սարքավորումների ձեռքբերում

01.06.2018-01.07.2018

3000

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրն իրականացվելու է Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի, Սիսիանի խոշորացված համայնքի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի հետ, «Որսորդների և ձկնորսների միություն» հասարակական կազմակերպության Սիսիանի մասնաճյուղի, այլ տեղական, մարզային և հանրապետական պետական և հասարակական մարմինների հետ համագործակցությամբ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

- Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվության ներկայացում լիազոր մարմնին,

- Տեխնիկական հաշվետվություն ԲՀՀ-ին՝ տարին մեկ անգամ,

- Ֆինանսական հաշվետվություն ԲՀՀ-ին՝ տարին երկու անգամ,

- Գործառնական հաշվետվություններ ԲՀՀ-ին՝ ամսական,

- Ծրագրի ավարտից հետո ներքին և արտաքին աուդիտ:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

11.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան