ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2022 թվականի N 1684-Ա
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 58-րդ կետը և «Գնումների մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության «Կիլիկիա» մարզադահլիճի շենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայության ձեռքբերման նպատակով 2022 թվականի սեպտեմբերի 26-ին «ՀՀՔԿ-ՀՄԱԽԾՁԲ-22/6» ծածկագրով հայտարարված գնման ընթացակարգը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |