ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 596-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 482-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ`03022523) 2022 թվականի հուլիսի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ցեմենտի մատակարարում` 2,208,333 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի օգոստոսի 5-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Տաշիր խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների և հարակից տարածքների բարեկարգում» ծրագրի մասին» N 482-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
29.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |