ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2022 թվականի N 1490-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1038-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1038-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ կետի 1-ին ենթակետում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «երկամսյա ժամկետում» բառերով.
2) N 5 հավելվածի՝
ա. 1-ին կետի «Վթարային բնակելի տների հասցեները» սյունակում «24» թիվը փոխարինել «28» թվով,
բ. 4-րդ կետի «Աջակցություն ստացողի անունը, ազգանունը, հայրանունը» սյունակում «Արամի» բառը փոխարինել «Միսակի» բառով, «Անձնագրային տվյալները» սյունակում «AM0559067» բառը՝ «AV0387414» բառով,
գ. 7-րդ կետի «Աջակցություն ստացողի անունը, ազգանունը, հայրանունը» սյունակում «Զվարթ» բառը փոխարինել «Զվարդ» բառով,
դ. 13-րդ կետի «Աջակցություն ստացողի անունը, ազգանունը, հայրանունը» սյունակում «Իսրայելյան Հայրիկ Սուրեն» բառերը փոխարինել «Իսրաելյան Հայրիկ Սուրենի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2022 թվական: