ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 947-Ա
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ կետը՝
1. Հաստատել՝
1) «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-262-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-263-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները՝ համաձայն N 2 հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
18.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի N 947-Ա որոշման |
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը |
1. |
«Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2024 թ. մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենք, 9-րդ հոդված, 1-ին մաս, 2-րդ կետ, «զ» ենթակետ |
2. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2022 թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենք, 9-րդ հոդված, 1-ին մաս, 2-րդ կետ, «է» ենթակետ |
3. |
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2021 թվականի սեպտեմբերի 23-ի N 152-Ա/1 հրամանում լրացում կատարելու մասին» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի ընդունում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2022 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենք, 10-րդ հոդված, 1-ին մաս, 5.1-ին կետ |
4. |
«Անկախ կյանքի կենտրոնների ստեղծման և գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի ընդունում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2023 թ. փետրվարի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենք, 21-րդ հոդված, 3.1-ին մաս |
Հայաստանի Հանրապետության |
Բ. ԲԱԴԱԼՅԱՆ |
18.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի N 947-Ա որոշման |
«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը |
1. |
«Ծառայությունների անհատական ծրագրի ձևը, անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնելու համար դիմումի օրինակելի ձևը, անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման ձևը, անձի ֆունկցիոնալության գնահատման գործիքների ձևերը հաստատելու մասին» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի ընդունում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2022 թ. օգոստոսի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Անձի ֆունկցիոնալության մասին» օրենք, 6-րդ հոդված, 1-ին մաս, 2-րդ կետ |
2. |
«Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրելու կարգը և ուղեգրի ձևը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2022 թ. հոկտեմբերի 3-րդ |
Ֆինանսավորում |
«Անձի ֆունկցիոնալության |
Հայաստանի Հանրապետության |
Բ. ԲԱԴԱԼՅԱՆ |
18.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |