ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2020 թվականի |
թիվ 79 |
քաղ. Մինսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 47 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 32-րդ հոդվածին համապատասխան՝ 2019-nCoV կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելուն և կանխարգելելուն ուղղված միջոցների ձեռնարկման հետ կապված ստեղծված իրավիճակի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան, ֆիզիկական անձանց կողմից իրենց իրավունքներն իրականացնելու և պարտականությունները կատարելու անկարողության կապակցությամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի ապրիլի 29-ի «Անձնական օգտագործման ապրանքների ներմուծման որոշ ժամկետների փոփոխության մասին» թիվ 47 որոշման 1-ին կետի առաջին պարբերության և 3-րդ կետի տեքստի «30 սեպտեմբերի 2020 թվականի» բառերը փոխարինել «31 մարտի 2021 թվականի» բառերով
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2020 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Է. Ասրանդիև |
Ա. Օվերչուկ |