ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2020 թվականի |
թիվ 36 |
քաղ. Մինսկ |
ԶԱՐԳԱՑՈՂ ԵՎ ԱՌԱՎԵԼ ԹՈՒՅԼ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2019-NCOV ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 37-րդ հոդվածի 3-րդ կետին, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 314-րդ հոդվածի 5-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 12-րդ կետին համապատասխան՝ 2019-nCov կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանը և կանխմանն ուղղված միջոցները պետությունների կողմից իրականացվելու հետ կապված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հունիսի 14-ի թիվ 60 որոշմամբ հաստատված՝ «Զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոնների» 30-րդ կետի առաջին պարբերության մեջ «սույն կանոնների 35-րդ կետում նշված դեպքի» բառերը փոխարինել «սույն կանոնների 35-րդ կետում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի ապրիլի 3-ի «Զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոնների մեջ փոփոխություն կատարելու և 2019-nCov կորոնավիրուսային վարակի տարածման պայմաններում ապրանքի ծագման սերտիֆիկատը ներկայացնելու առանձնահատկությունների մասին» թիվ 36 որոշման մեջ նշված դեպքերի» բառերով:
2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 37-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված նպատակների համար ապրանքի ծագումը հաստատելու համար կարող է ներկայացվել ապրանքի ծագման սերտիֆիկատի էլեկտրոնային կամ թղթային պատճենը՝ նշված հավաստագրի բնօրինակը հետագայում՝ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվանից 6 ամսից ոչ ուշ ժամկետում պարտադիր ներկայացնելու պայմանով: Այդ դեպքում սերտիֆիկատի պատճենի հակառակ կողմում հայտարարագրի կողմից ձեռագիր գրվում կամ տպագրվում է պարտավորություն (ազատ ձևով)՝ ապրանքի ծագման սերտիֆիկատի բնօրինակը նշված ժամկետում մաքսային մարմին ներկայացնելու մասին:
3. Ապրանքի ծագման սերտիֆիկատի բնօրինակը սույն որոշման 2-րդ կետում նշված ժամկետում չներկայացնելու դեպքում ապրանքի ծագումը համարվում է չհաստատված:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Է. Ասրանդիև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: