ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2019 թվականի |
թիվ 4 |
քաղ. Նուր-Սուլթան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՎ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ 8-ՐԴ ԵՎ 18-ՐԴ ԿԵՏԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 55-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագրի 8-րդ և 18-րդ կետերի իրագործման նպատակով և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ կազմակերպել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման և 2021 թվականի հունվարի 1-ից (Ղազախստանի Հանրապետության համար՝ 2025 թվականի հունվարի 1-ից) եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների ոլորտում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման աշխատանքը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի փոփոխման և ընդունման միջոցով՝ ըստ հավելվածով սահմանված ցանկի։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 4 որոշման |
ՑԱՆԿ
փոփոխման կամ ընդունման ենթակա՝ եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների ոլորտի կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի
I. Փոփոխման ենթակա նորմատիվ իրավական ակտեր
1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 9-ի «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» թիվ ՀՕ-145 օրենքը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի ««Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միանալու, «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերանվանվելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 1872-Ն և 2003 թվականի ապրիլի 3-ի թիվ 467-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1329-Ն որոշումը:
3. Բելառուսի Հանրապետության 2006 թվականի հունվարի 9-ի «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» թիվ 93-Զ օրենքը:
4. Վարչական իրավախախտումների մասին Ղազախստանի Հանրապետության օրենսգիրքը:
5. Ղազախստանի Հանրապետության 2014 թվականի մայիսի 16-ի «Թույլտվությունների և ծանուցումների մասին» թիվ 202-Վ օրենքը:
6. Ղրղզստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 20-ի «Հիդրոօդերևութաբանության ոլորտում լիազորված մարմնի կողմից հիդրոօդերևութաբանական գործունեության իրականացման կարգի մասին հիմնադրույթը հաստատելու վերաբերյալ» թիվ 103 որոշումը:
7. Խախտումների մասին Ղրղզստանի Հանրապետության օրենսգիրքը:
II. Ընդունման ենթակա նորմատիվ իրավական ակտեր
Ղազախստանի Հանրապետության բնապահպանական օրենսգիրքը (նոր խմբագրություն):
Պաշտոնական հրապարակման օրը՝
22 հունիսի 2022 թվական: