ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2020 թվականի |
թիվ 78 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ԿԱՐԳ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ, 36-րդ և 37-րդ կետերին համապատասխան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 25-ի «COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների իրագործման մասին» թիվ 11 կարգադրության 6-րդ կետի հիման վրա՝ օպերատիվ արձագանքում պահանջող բացառիկ դեպքով պայմանավորված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 2 հավելված), լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.31 բաժնով՝
«2.31. Արևածաղկի սերմեր, որոնց նկատմամբ կիրառվում է արտահանելու թույլատրման կարգ՝ մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:
Դիրքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը | |
Արևածաղկի սերմեր` մանրատած կամ չմանրատած |
1206 00 100 0 1206 00 990 0 | |
Բաժնի ծանոթագրություններ. |
1. Սույն բաժնի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով: 2. Արևածաղկի սերմերի՝ «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետության մաքսային մարմին՝ ապրանքների միասնական ցանկում ներառված այն առանձին ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման եզրակացության (թույլատրագրի) միասնական ձևը լրացնելու մեթոդական ցուցումներին համապատասխան ձևակերպված եզրակացություն (թույլատրագիր) ներկայացնելով, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշմամբ հաստատված ոչ սակագնային կարգավորման միջոցներ: 3. Միության մաքսային տարածք ժամանելու վայրի մաքսային մարմնից մինչև Միության մաքսային տարածքից մեկնելու վայրի մաքսային մարմին փոխադրելու նպատակով արևածաղկի սերմերի՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է առանց Միության անդամ պետության մաքսային մարմին եզրակացություն (թույլատրագիր) ներկայացնելու: 4. Միության մաքսային տարածքից արտահանելիս արևածաղկի սերմերն այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպել չի թույլատրվում: 5. Միության մաքսային տարածքից արևածաղկի սերմերն արտահանելու համար եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը նշված սերմերի արտադրողներին իրականացվում է Միության անդամ պետության՝ եզրակացություններ (թույլատրագրեր) տրամադրելու համար լիազորված մարմնի կողմից՝ տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»: |
2. Սահմանել, որ այն ապրանքների ցանկի 2.31 բաժնում ընդգրկված արևածաղկի սերմերն արտահանելու թույլատրման կարգը, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման 2-րդ հավելված), գործում է մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2020 թվականի հուլիսի 1-ից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: