ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2020 թվականի |
թիվ 43 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի «ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Օպերատիվ արձագանքում պահանջող բացառիկ դեպքի հետ կապված՝ պարենային ապրանքների պակասի ռիսկերը թույլ չտալու նպատակով՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 25-ի «COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման մասին» կարգադրության 6-րդ կետի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հավելվածի համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշման մեջ կատարել փոփոխություններ։
2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից ապրանքների ցանկի 1.11 բաժնում ընդգրկված այն պարենային ապրանքների առանձին տեսակների արտահանման արգելքը, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման արգելք է սահմանված (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 1 հավելված), գործում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի մարտի 31-ի թիվ 43 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման մեջ կատարվող
1. Նշված որոշման թիվ 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.11 բաժնով՝
«1.11. Մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ՝ արտահանման համար արգելված պարենային ապրանքների առանձին տեսակները
Դիրքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Գլուխ սոխ |
0703 10 110 0 |
0703 10 190 0 | |
Սխտոր |
0703 20 000 0 |
Շաղգամ |
0706 10 000 9 |
Աշորա |
1002 |
Բրինձ |
1006* |
Հնդկացորեն |
1008 10 000 |
Կորեկ |
1008 21 000 0 |
1008 29 000 0 | |
Ձավար, խոշոր աղացվածքի ալյուր և հացահատիկների |
1103 (բացի |
1103 19 500 0, | |
1103 20 500 0) |
__________________________________________________________________
Հնդկացորենի հատիկներ՝ ծեծած | 1104 29 300 0 |
Սոյայի պտուղներ՝ մանրատած կամ չմանրատած | 1201 |
Արևածաղիկի սերմեր՝ մանրացված կամ չմանրացված | 1206 00 |
Պատրաստի սննդամթերք՝ հնդկացորենից | 1904 90 800 0 |
Բաժնի ծանոթագրությունները.
1. Սույն բաժնի նպատակներով՝ անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ՝ ապրանքի անվանմամբ։
2. Արգելքը չի տարածվում այն ապրանքների վրա, որոնք արտահանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից՝
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) որոշումների հիման վրա օտարերկրյա պետություններին միջազգային հումանիտար օգնություն ցուցաբերելու համար,
ֆիզիկական անձանց կողմից, անձնական օգտագործման համար,
որպես պաշար, ինչպես նաև՝ կառույցների ու տեղակայանքների գործունեությունն ապահովելու համար, որոնց նկատմամբ անդամ պետություններն ունեն բացառիկ իրավազորություն։
3. Արգելքը չի տարածվում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից դուրս սկսվող և ավարտվող միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակներում տեղափոխվող ապրանքների արտահանման, ինչպես նաև երրորդ երկրների տարածքներով անդամ պետությունների տարածքների միջև տեղափոխվող Եվրասիական տնտեսական միության ապրանքների նկատմամբ:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: