ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 2018 թվականի |
թիվ 88 |
քաղ. Աստանա |
«ԵՐԿՐԻ ՀԵՌԱՎԱՐ ԶՈՆԴԱՎՈՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԵՎ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Երկրի հեռավար զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական և երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՐԿՐԻ ՀԵՌԱՎԱՐ ԶՈՆԴԱՎՈՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԵՎ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 4 կարգադրությանը համապատասխան և հաշվի առնելով Երկրի հեռավար զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական և երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) համագործակցության զարգացման մասին տեղեկատվությունը՝
1. Հավանություն տալ կցվող՝ երկրի հեռավար զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական և երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման վերաբերյալ առաջարկներին:
2. Անդամ պետություններին՝ սույն կարգադրությամբ հավանություն ստացած առաջարկների, «Տիեզերական և երկրատեղեկատվական տեխնոլոգիաները՝ գլոբալ մրցունակության արդյունք» եվրասիական տեխնոլոգիական հարթակի հիման վրա, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգող դերի ներքո մշակել «Երկրի հեռավար զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական և երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման գծով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ինտեգրված համակարգ» միջպետական ծրագրի նախագիծը։
3. Երկրի հեռավար զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական և երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման ոլորտում համագործակցությամբ շահագրգռված Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացնել շահագրգիռ անդամ պետությունների ձեռնարկությունների համագործակցության շրջանակներում ազգային տիեզերական համակարգերի ինտեգրումը, ժամանակակից տիեզերական ապարատների նախագծումն ու արտադրությունը նախատեսող միջպետական ծրագրի նախագիծը:
4. Տիեզերական ու երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման ոլորտում համագործակցությամբ շահագրգռված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ազգային տիեզերական ծրագրերի շրջանակներում միջպետական ծրագրի միջոցառումների իրականացումը և դրանց անհրաժեշտ ֆինանսավորումը:
5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԱՑԵԼ |
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Երկրի հեռավար զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական և երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման վերաբերյալ
Առաջարկի բովանդակությունը |
Իրագործման ժամանակահատվածը |
1. Ձևավորել Երկրի հեռավար զոնդավորման ազգային (առևտրային) օպերատորների փոխգործակցության մեխանիզմ՝ երրորդ երկրների շուկաներում Երկրի հեռավար զոնդավորման արդյունքների և երկրատեղեկատվական ծառայությունների առևտրականացման մասով |
2019 - 2020 թվականներ |
2. Ձևավորել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ Երկրի հեռավար զոնդավորման տիեզերական ապարատների համատեղ ուղեծրային խմբավորում՝ ազգային տիեզերական ծրագրերի շրջանակներում ստեղծված ու ստեղծվող առկա և հեռանկարային տիեզերական ապարատների հիման վրա |
2019 - 2021 թվականներ |
3. Ստեղծել տիեզերական ապարատների կառավարման ազգային վերգետնյա համալիրների և Երկրի հեռավար զոնդավորման տվյալների ընդունման համալիրների՝ անդամ պետությունների միասնական ապարատածրագրային համալիր |
2020-2021 թվականներ |
4. Ստեղծել Երկրի հեռավար զոնդավորման տվյալների՝ անդամ պետությունների ինտեգրված տեղեկատվական որոնողական համակարգ՝ անդամ պետություններում տարածքային զարգացման գործընթացների երկրատարածական տնտեսական վերլուծության սերվիսներով |
2020 - 2022 թվականներ |
5. Ձևավորել Երկրի հեռավար զոնդավորման հեռանկարային տիեզերական ապարատների համատեղ մշակման և արտադրության՝ անդամ պետությունների ձեռնարկությունների արդյունաբերական կոոպերացիա՝ լավագույն համաշխարհային անալոգներին չզիջող միջին և բարձր տարածական տարլուծմամբ սարքավորումներով |
2020 - 2027 թվականներ |
6. Անդամ երկրների օրենսդրությամբ նախատեսված կարգով ապահովել «Երկրի հեռավար զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական և երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման գծով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ինտեգրված համակարգ» միջպետական ծրագրի (այսուհետ՝ միջպետական ծրագիր) միջոցառումների իրագործումն անդամ պետությունների ազգային տիեզերական ծրագրերի կազմում և դրանց անհրաժեշտ ֆինանսավորումը՝ ազգային տիեզերական ծրագրերի իրագործման համար նախատեսվող բյուջետային միջոցների հաշվին և «Տիեզերական և երկրատեղեկատվական տեխնոլոգիաներ՝ գլոբալ մրցունակության ապրանքներ» եվրասիական տեխնոլոգիական հարթակի մասնակից ձեռնարկությունների սեփական և ներգրավվող միջոցների հաշվին |
2019 - 2027 թվականներ |
7. Միջպետական ծրագրի կատարման պատասխանատու նշանակել՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիան, Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետության պաշտպանական և աէրոտիեզերական արդյունաբերության նախարարության աէրոտիեզերական կոմիտեն, Ռուսաստանի Դաշնությունից՝ «Ռոսկոսմոս» պետական կորպորացիան: |
Պաշտոնական հրապարակման օրը՝
22 հունիսի 2022 թվական: