ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2019 թվականի |
թիվ 78 |
քաղ. Չոլպոն-Աթա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՊԱՐԵՆԻ, ՎՈՒՇԻ ՄԱՆՐԱԹԵԼԻ, ԿԱՇՎԻ ՀՈՒՄՔԻ, ԲԱՄԲԱԿԻ ՄԱՆՐԱԹԵԼԻ ԵՎ ԲՐԴԻ ՄԱՍՈՎ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՈՒ ԱՌԱՋԱՐԿԻ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «2019-2020 թվականների համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումների, գյուղատնտեսական արտադրանքի, պարենի, վուշի մանրաթելի, կաշվի հումքի, բամբակի մանրաթելի և բրդի մասով պահանջարկի ու առաջարկի հաշվեկշիռների մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՊԱՐԵՆԻ, ՎՈՒՇԻ ՄԱՆՐԱԹԵԼԻ, ԿԱՇՎԻ ՀՈՒՄՔԻ, ԲԱՄԲԱԿԻ ՄԱՆՐԱԹԵԼԻ ԵՎ ԲՐԴԻ ՄԱՍՈՎ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՈՒ ԱՌԱՋԱՐԿԻ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից մշակված և համաձայնեցված՝ 2019-2020 թվականների համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումների, գյուղատնտեսական արտադրանքի, պարենի, վուշի մանրաթելի, կաշվի հումքի, բամբակի մանրաթելի և բրդի մասով պահանջարկի ու առաջարկի հաշվեկշիռները՝ դրանք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից փոխադարձ առևտրի ծավալներն ավելացնելու նպատակով օգտագործման համար:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: