Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 143
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
28.08.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
28.08.2018
Дата вступления в силу
01.07.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 2018 թվականի

թիվ 143

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 14-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի օգոստոսի 28-ի

թիվ 143 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող

 

1. «Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր՝ որպես ապրանքային հայտարարագիր օգտագործելու կարգի մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20 թիվ 263 որոշման մեջ՝

ա) նախաբանում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածին» բառերով.

բ) նշված որոշմամբ հաստատված «Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի՝ որպես ապրանքների մասին հայտարարագրի օգտագործման կարգի մասին» հրահանգում՝

1-ին կետում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածին» բառերով.

6-րդ կետի 2-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.

12-րդ կետի 121 ենթակետում՝

երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

««ժամանակավոր ներմուծում» (թույլտվություն) մաքսային ընթացակարգով ձևակերպվող և որպես միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցներ ներմուծված օդանավերի, նավերի, երկաթուղային տրանսպորտային միջոցների (երկաթուղային շարժակազմ, երկաթուղային շարժակազմի միավոր) վերանորոգման, տեխնիկական սպասարկման և շահագործման համար նախատեսված՝ այն դեպքում, երբ այդպիսի պահեստամասերի և սարքավորումների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելն ու օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու և չի պահանջվում ոչ սակագնային կարգավորման միջոցների և տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանման հաստատում.

«ժամանակավոր ներմուծում» (թույլտվություն) մաքսային ընթացակարգով ձևակերպված և որպես միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցներ ներմուծված օդանավերի, նավերի, երկաթուղային տրանսպորտային միջոցների (երկաթուղային շարժակազմ, երկաթուղային շարժակազմի միավոր) վերանորոգման, տեխնիկական սպասարկման և շահագործման համար նախատեսված, և «ժամանակավոր ներմուծում» (թույլտվություն) մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակելու նպատակով «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող՝ այն դեպքում, երբ այդպիսի պահեստամասերի և սարքավորումների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելն ու օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու և չի պահանջվում ոչ սակագնային կարգավորման միջոցների և տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանման հաստատում.»».

չորրորդ և հինգերորդ պարբերություններում «48-րդ գլխով» բառերը փոխարինել «38-րդ գլխով» բառերով.

թիվ 1 և 2 հավելվածները հանել:

2. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումների մեջ կատարվող փոփոխությունների 2-րդ կետի «գ» և «դ» ենթակետերը («Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 27-ի թիվ 38 որոշման հավելված) հանել:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան