ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2022 թվականի N 1153-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 343-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, համայնք Ապարան, գյուղ Շենավան 19-րդ փողոց 32/1 հասցեում գտնվող, 0.3 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք. անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 26072019-02-0040 վկայական) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքին (այսուհետ՝ համայնք)՝ Շենավան վարչական տարածքում մանկապարտեզ կառուցելու նպատակով։
2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համայնքի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ՝
1) համայնքի Շենավան վարչական տարածքում նոր մանկապարտեզ կառուցելու նպատակով սուբվենցիոն ծրագրի շրջանակներում երկու տարվա ընթացքում կիրականացվի 173 994 720 դրամի ներդրում.
2) սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման համայնքի միջոցների հաշվին.
3) նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված, և նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին՝ առանց դրանց արժեքի փոխհատուցման:
3. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի «Գույք նվիրաբերելու մասին» N 343-Ա որոշումը։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
29.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |