ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2019 թվականի |
թիվ 18 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԻՐ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆՁՆԱԾ՝ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ, ԿԻՐԱՌՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՑԱԾՐ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ, ԵՎ ՏՈՒՐՔԵՐԻ ԱՅԴ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին, 2015 թվականի հոկտեմբերի 16-ի «Ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և շրջանառության մեջ դնելու որոշ հարցերի մասին» արձանագրության 3-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 132-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 59 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետությունը, իր կողմից ստանձնած՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման հանդիսացող պարտավորություններին համապատասխան, կիրառում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերից ավելի ցածր դրույքաչափեր, և տուրքերի այդ դրույքաչափերի ցանկում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7103 91 000 0 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«7103 91 000 1 |
- - - սուտակներ |
7 |
7103 91 000 2 | - - - շափյուղաներ |
7 |
7103 91 000 3 | - - - զմրուխտներ |
7»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 29-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում՝ ալմաստների, սուտակների, շափյուղաների, զմրուխտների, ալեքսանդրիտների մասով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 14 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն ոչ շուտ, քան սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: