ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2017 թվականի |
թիվ 48 |
քաղ. Մոսկվա |
ՇԻԹԱՅԻՆ ՏՊԻՉԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹԱՆԱՔԱՅԻՆ ՔԱՐԹՐԻՋԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Թանաքով լիցքավորված, իրենից պլաստմասսայե հերմետիկ պատյան ներկայացնող, տեղադրման համար ամրակման տարրերով, զտիչով, կափույրով, ինչպես նաև կոնտակտային սեղմակներով և միկրոսխեմայով՝ քարթրիջի տեսակի, դրա արտադրողի և ծախսված թանաքի մասին տեղեկություններ պարունակող էլեկտրոնային մոդուլով սարքավորված շիթային տպիչի համար նախատեսված քարթրիջը, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8443 99 900 0 ստորաենթադիրքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: