ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 2017 թվականի |
թիվ 14 |
քաղ. Մոսկվա |
«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝ ՈՐՊԵՍ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ 12-ՐԴ ԿԵՏԻ 4-ՐԴ ԵՆԹԱԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 263 որոշմամբ հաստատված՝ «Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր՝ որպես ապրանքային հայտարարագիր օգտագործելու կարգի մասին» հրահանգի 12-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել «, ինչպես նաև ապրանքների դրոշմավորման համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշաններ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: