ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 524-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00450303) 2022 թվականի հունիսի 14-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ներկերի ձեռքբերում՝ 296,825 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Բերգ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02619174) 2022 թվականի հունիսի 20-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 10,068,346 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Մոդերն դիլայթս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01252866) 2022 թվականի հունիսի 22-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է մետաղական պահարանների ձեռքբերում՝ 826,068.33 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
25.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |