ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2022 թվականի N 938-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն ընդունել Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի կողմից նվիրաբերվող ընդհանուր 6,772.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով սարքավորումները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ գույքի նպատակային նշանակությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների համար օգտագործելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրի նոտարական կարգով հաստատման ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
23.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 23-ի N 938-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Միջոցի անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Գինը (դրամ) |
1. |
Սերվեր |
Intel Xeon v2 platinum 8280, RAM 16GB, SSD 256GB ( Linux OS և այլ ծրագրեր), 1TB RAID 1 (mirrored 2 HDD 7200rpm 1TB each), rack mount. |
հատ |
1 |
440 000 |
2. |
Համակարգիչ |
CPU Intel Core i5, 8th generation, RAM 16 DDR4, առնվազն 256 GB SSD, 512 GB HHD, USB 3 (առնվազն 2 ports), USB 2 (առնվազն 2 ports); մոնիթոր: անկյունագիծը առնվազն 21ԲԲ, կետայնությունը 1920x1080, full HD; Logitech: USB ստեղնաշար, օպտիկական մկնիկ (RAM at least 8 GB, CPU 3.4 GHz) |
լրակազմ |
7 |
2 700 000 |
3. |
Տպիչ |
Տպիչ լազերային print/copy/scan, սև- սպիտակ, թղթի չափսը: A4, Lan, ADF, նախընտրելի է HP կամ Canon |
հատ |
5 |
860 000 |
4. |
Համակարգիչ |
առնվազն CPU Intel Core i5 8-րդ սերունդ, RAM DDR4 8GB, HDD 1000GB, Motherboard Asus/Gigabyte, ports DVI, HDMI, SVGA, LAN 10/100/1000Mbs, 2xUSB 3.0, 3xUSB 2.0, Power supply 550w, մոնիթոր LCD անկյունագիծը 19՛՛, Logitech/Genius USB ստեղնաշար, օպտիկական մկնիկ |
լրակազմ |
6 |
2 040 000 |
5. |
Տպիչ |
Տպիչ լազերային Canon/HP (Print/Copy/Scan) սև- սպիտակ, թղթի չափսը A4, Lan, ADF |
հատ |
1 |
230 000 |
6. |
Տեսապրոյեկտոր |
Benq MX560/ NEC NP-P401W |
հատ |
1 |
350 000 |
7. |
Լուսապատճենող սարք |
Canon CanoScan LiDE 400/ HP Scanjet G4050 Photo Scanner |
հատ |
1 |
64 000 |
8. |
Ցանցային սարք |
D-Link DGS-1016D 16-port 10/100/1000Base-T |
հատ |
1 |
32 000 |
9. |
SVGA կամ HDMI մալուխ |
SVGA կամ HDMI մալուխ՝ էկրանավորված |
մետր |
20 |
26 000 |
10. |
F/UTP մալուխ |
F/UTP Cat 5e, պղնձե լար, հատույթի մակերեսը 0,51մմ2 |
մետր |
150 |
30 000 |
Ընդամենը |
6.772.000 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
23.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |