ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2018 թվականի |
թիվ 89 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ` ՄԱՔՍԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՈՒ ՁԵՎԱՉԱՓԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերին և 112-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի «Ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի կառուցվածքի ու ձևաչափի մասին» թիվ 2 որոշման 2-րդ և 3-րդ կետերում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի «Ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի ու ձևաչափի մասին» թիվ 3 որոշման 2-րդ և 3-րդ կետերում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի «Մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքի ու ձևաչափի մասին» թիվ 4 որոշման 2-րդ և 3-րդ կետերում «2018 թվականի հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «2019 թվականի փետրվարի 1-ից» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: