Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 135
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (13.12.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
02.12.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
02.12.2021
Дата вступления в силу
13.12.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2021 թվականի

թիվ 135

քաղ. Մոսկվա

 

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ (ՆՅՈՒԹԵՐԻ) ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 10, 11 և 131-րդ կետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 68-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 97 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) ուսումնասիրման կարգում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմաիլով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2021

թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 135 որոշմամբ

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) ուսումնասիրման կարգում կատարվող

 

1. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Սույն կարգը մշակվել է «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ համապատասխանաբար՝ Արձանագրություն, Պայմանագիր) 10, 11 և 131-րդ կետերին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով) կիրառվում է Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում անդրսահմանային շուկաներում (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, անդրսահմանային շուկաներ) մրցակցության՝ Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների առկայության վերաբերյալ դիմումները (նյութերը) ուսումնասիրելու, ինչպես նաև մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ պարունակող գործողությունները (անգործությունը) դադարեցնելու անհրաժեշտության և (կամ) այդպիսի խախտման հատկանիշների առաջացմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու և այդպիսի գործողությունների (անգործության) հետևանքների վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ զգուշացում (այսուհետ՝ զգուշացում) տալու դեպքում:»:

2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 13112 - 13223 կետերով՝

«1312. Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը սույն կարգի 14-րդ կետով նախատեսված որոշումներից մեկը կայացնելուց, ինչպես նաև զգուշացում տալուց առաջ իրականացնում է համապատասխան ապրանքային շուկայում մրցակցության իրավիճակի գնահատում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հունվարի 30-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկային համապատասխան:

Հաշվի առնելով համապատասխան ապրանքային շուկայում մրցակցության իրավիճակի գնահատման արդյունքները՝ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը սահմանում է տվյալ ապրանքային շուկայում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխելու հարցը Հանձնաժողովի իրավասությանը վերաբերելու հնարավորությունը՝ շուկան անդրսահմանային համարելու՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 29 որոշմամբ հաստատված չափանիշների հիման վրա:

Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումն այդ նպատակով պատրաստում է վերլուծական հաշվետվություն, որում արտացոլվում են նշված Չափանիշներին համապատասխան ապրանքային շուկան անդրսահմանային համարելու (չհամարելու) վերաբերյալ պատճառաբանված եզրակացությունները:

Համապատասխան ապրանքային շուկայում մրցակցության վիճակի գնահատում անցկացնելիս դիմումի (նյութերի) ուսումնասիրման ժամկետը կասեցվում է, սակայն ոչ ավելի, քան 90 աշխատանքային օրով, ինչի մասին կայացվում է համապատասխան որոշում:

Համապատասխան ապրանքային շուկայում մրցակցության իրավիճակի գնահատման արդյունքներով Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը կազմում է վերլուծական հաշվետվություն, որը կցվում է դիմումի (նյութերի) ուսումնասիրման նյութերին և կազմում է դրանց անբաժանելի մասը:

1323. Դիմումը (նյութերը) ուսումնասիրելիս Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումն անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններից կամ կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից իրավունք ունի պահանջելու անհրաժեշտ տեղեկատվությունը:

1314. Համապատասխան ապրանքային շուկայում մրցակցության իրավիճակի գնահատումն ավարտելու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում Պայմանագրի 76-րդ հոդվածի խախտման հատկանիշներ հայտնաբերելիս, բացառությամբ Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության (Պայմանագրի թիվ 19 հավելված) 132 կետով նախատեսված դեպքերի, Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը պատրաստում է զգուշացման նախագիծ և 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացման կարգով այն ուղարկում է լիազորված մարմիններ:

Լիազորված մարմինները զգուշացման նախագիծն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում, անհրաժեշտության դեպքում, Հանձնաժողով են ուղարկում խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ ծանուցումը:

Դիմումը (նյութերը) ուսումնասիրելու ժամկետը կասեցվում է՝ զգուշացում տալու և դրա մեջ նշված պահանջները և (կամ) միջոցառումները կատարելու ժամկետով, ինչի մասին կայացվում է համապատասխան որոշում:

1315. Անհրաժեշտության դեպքում կամ լիազորված մարմինների նախաձեռնությամբ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը զգուշացում տալու վերաբերյալ հարցն ուսումնասիրելիս իրավունք ունի խորհրդակցություններ անցկացնելու լիազորված մարմինների, դիմումատուի և (կամ) այն անձի մասնակցությամբ, որի գործողությունների վերաբերյալ ներկայացվել է դիմումը (նյութերը):

Խորհրդակցություն անցկացնելիս չի թույլատրվում գաղտնի տեղեկատվության օգտագործումը՝ բացառությամբ գաղտնի տեղեկատվությունը տրամադրած անձի՝ երրորդ անձանց համար այդ տեղեկատվության հասանելիության և խորհրդակցություն անցկացնելիս այն օգտագործելու վերաբերյալ գրավոր համաձայնությունը ներկայացնելու դեպքի։

Խորհրդակցությունների անցկացման շրջանակներում նախատեսված նյութերն ուսումնասիրելիս գաղտնի տեղեկատվության բացակայության դեպքում լիազորված մարմինների ներկայացուցիչները, դիմումատուն և (կամ) այն անձը, որի գործողությունների վերաբերյալ ներկայացվել է դիմումը (նյութերը), կարող են խորհրդակցություններին մասնակցել տեսակոնֆերանս կապի միջոցով: Գաղտնի տեղեկատվության առկայության դեպքում խորհրդակցություններն անցկացվում են առկա ձևաչափով:

Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման աշխատակցի կողմից խորհրդակցություններն անցկացնելիս վարվում է արձանագրություն, որում պարտադիր արտացոլվում են քննարկվող հարցերով խորհրդակցությունների մասնակիցների դիրքորոշումները:

Խորհրդակցությունների արձանագրությունը ստորագրվում է խորհրդակցություններ անցկացնող Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձի կողմից և կցվում է դիմումի (նյութերի) ուսումնասիրման նյութերին: Խորհրդակցությունների արձանագրությունները կազմում են դիմումի (նյութերի) ուսումնասիրման անբաժանելի մասը:

1316. Զգուշացումը ձևակերպվում է գրավոր, ստորագրվում է Հանձնաժողովի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման համար պատասխանատու կոլեգիայի անդամի կողմից և պետք է ներառի՝

1) ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության և գրանցման վայրի հասցեն,

իրավաբանական անձի համար՝ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրի հասցեն.

2) զգուշացում տալու հիմքերը.

3) անձի գործողությունների (անգործության) նկարագրությունը, որոնցում, Հանձնաժողովի կարծիքով, առկա են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների, ինչպես նաև Պայմանագրի 76-րդ հոդվածի դրույթների խախտման հատկանիշները.

4) անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ պարունակող գործողությունների (անգործության) դադարեցման վերաբերյալ պահանջը և (կամ) այն պահանջների և (կամ) միջոցառումների ցանկը, որոնք անձը պետք է իրականացնի այդպիսի խախտումների հատկանիշների առաջացմանը նպաստող պատճառները և պայմանները, ինչպես նաև այդպիսի գործողությունների (անգործության) հետևանքները վերացնելու համար.

5) զգուշացման մեջ նշված պահանջները և (կամ) միջոցառումները կատարելու ժամկետները.

6) զգուշացումը կատարելու վերաբերյալ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանմանը ծանուցելու մասին պահանջը:

1317. Զգուշացման մեջ նշված պահանջները և (կամ) միջոցառումները կատարելու ժամկետը պետք է սահմանվի՝ ելնելով ողջամտության սկզբունքից և հաշվի առնելով դրանց կատարման համար անհրաժեշտ ժամանակը:

Նշված ժամկետը պետք է կազմի ոչ պակաս, քան անձին զգուշացումը հանձնելու օրվանից 10 աշխատանքային օր:

1318. Զգուշացումն ուղարկվում է անձին այն տալու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ ուղեկցող գրությամբ հանձնման մասին ծանուցմամբ՝ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ (նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձի ստորագրությամբ):

Միաժամանակ զգուշացման պատճենը ուղեկցող գրությամբ հանձնման մասին ծանուցմամբ՝ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ (նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձի ստորագրությամբ) ուղարկվում է լիազորված մարմիններ՝ ի գիտություն:

1319. Այն անձը, որին տրվել է զգուշացումը, համարվում է պատշաճորեն ծանուցված, եթե զգուշացումը հանձնվել է անձամբ իրեն, իր օրինական ներկայացուցչին կամ նամակագրությունն ստանալու իրավասություն ունեցող աշխատակցին:

Այն անձը, որին տրվել է զգուշացումը, համարվում է պատշաճորեն ծանուցված նաև այն դեպքում, երբ՝

հասցեատերը հրաժարվել է զգուշացումն ստանալուց և դա արձանագրվել է փոստային կապի կազմակերպության կողմից.

չնայած փոստային ծանուցագրին՝ հասցեատերը չի ներկայացել՝ զգուշացումը ստանալու համար, ինչի մասին փոստային կապի կազմակերպությունը ծանուցել է Հանձնաժողովին.

զգուշացումը չի հանձնվել նշված հասցեում հասցեատիրոջ բացակայության պատճառով, ինչի մասին փոստային կապի կազմակերպությունը ծանուցել է Հանձնաժողովին՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Այն դեպքում, երբ անձի գտնվելու վայրը, որին տրվել է զգուշացումը, անհայտ է, պատշաճ ծանուցում է համարվում այն անձի վերջին հայտնի գտնվելու վայրի հասցեով ծանուցման ուղարկումը, որին տրվել է զգուշացումը:

Գտնվելու վայրի հասցեի փոփոխության դեպքում այն անձը, որին տրվել է զգուշացումը, պետք է այդ մասին տեղեկացնի Հանձնաժողովին:

1320. Այն անձը, որին տրվել է զգուշացումը, իրավունք ունի Հանձնաժողովի հասցեին ուղարկելու զգուշացման մեջ նշված պահանջները և (կամ) միջոցառումները կատարելու ժամկետի երկարաձգման մասին պատճառաբանված միջնորդություն՝ սահմանված ժամկետի ավարտի օրվանից ոչ ուշ:

Այն անձի հիմնավորված միջնորդության հիման վրա, որին տրվել է զգուշացումը, և այն դեպքում, երբ կան բավարար հիմքեր ենթադրելու, որ սահմանված ժամկետում զգուշացման մեջ նշված պահանջները և (կամ) միջոցառումները չեն կարող կատարվել, Հանձնաժողովի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման համար պատասխանատու կոլեգիայի անդամը կարող է երկարաձգել նշված ժամկետը:

Զգուշացման մեջ նշված պահանջները և (կամ) միջոցառումները կատարելու ժամկետի երկարաձգումն իրականացվում է Հանձնաժողովի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման համար պատասխանատու կոլեգիայի անդամի կողմից զգուշացման մեջ փոփոխություններ կատարելու միջոցով:

Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումն այն անձի հիմնավորված միջնորդությունն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, որին տրվել է զգուշացումը, ուսումնասիրում է միջնորդությունը՝ այն բավարարելու (միջնորդության բավարարումը մերժելու) համար հիմքերի առկայության և բավարար լինելը գնահատելու նպատակով:

Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը միջնորդությունն ուսումնասիրելու արդյունքներով նախապատրաստում է զգուշացման մեջ նշված պահանջների և (կամ) միջոցառումների կատարման սահմանված ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշման նախագիծ և զգուշացման մեջ կատարվող փոփոխությունների նախագիծ՝ դրա կատարման ժամկետները երկարաձգելու մասով, կամ միջնորդության բավարարումը մերժելու մասին որոշման նախագիծ և այն ներկայացնում է Հանձնաժողովի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման համար պատասխանատու կոլեգիայի անդամին:

Որոշման նախագիծը ներկայացնելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման համար պատասխանատու կոլեգիայի անդամն ուսումնասիրում է նյութերը և կայացնում է որոշում՝

միջնորդությունը բավարարելու մասին՝ տալով գզուշացում, որում դրա մեջ նշված պահանջների և (կամ) միջոցառումների կատարման նոր ժամկետ է սահմանված.

միջնորդության բավարարումը մերժելու մասին:

Որոշումը (այդ թվում՝ զգուշացումը, որում սահմանված է նոր ժամկետ) դրա ընդունման օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում ուղեկցող գրությամբ հանձնման մասին ծանուցմամբ՝ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ (նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձի ստորագրությամբ) ուղարկվում է այն անձին, որին տրվել է զգուշացումը:

1321. Այն անձը, որին տրվել է զգուշացումը, պարտավոր է ուսումնասիրել այն դրա մեջ նշված ժամկետում:

Այն անձը, որին տրվել է զգուշացումը, ծանուցում է Հանձնաժողովին զգուշացման մեջ նշված պահանջները և (կամ) միջոցառումները կատարելու մասին սահմանված ժամկետը լրանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում (ծանուցմանը պետք է կցվեն նյութեր (փաստաթղթեր, տեղեկություններ, տեղեկատվություն)), որոնք հաստատում են զգուշացման մեջ նշված պահանջների և (կամ) միջոցառումների կատարումը):

Այն անձը, որին տրվել է զգուշացումը, իրավունք ունի տեղեկացնելու Հանձնաժողովին տրված զգուշացման հետ չհամաձայնելու մասին՝ մինչև դրա մեջ նշված ժամկետի ավարտը (այդպիսի ծանուցումը գրավոր ուղարկվում է Հանձնաժողովի հասցեով):

1322. Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը զգուշացման մեջ նշված պահանջները և (կամ) միջոցառումները կատարելու մասին ծանուցումն ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է տրամադրված տեղեկատվության արժանահավատությունը, այդ թվում՝ դիմումատուին համապատասխան հարցումներ ուղարկելու ճանապարհով, և, կատարման փաստը հաստատվելու դեպքում, կայացվում են որոշումներ՝ դիմումի (նյութերի) ուսումնասիրումը վերսկսելու, ինչպես նաև զգուշացումը կատարելու հետ կապված դիմումի (նյութերի) ուսումնասիրումը դադարեցնելու մասին:

1323. Զգուշացման մեջ նշված պահանջները և (կամ) միջոցառումները ամբողջ ծավալով սահմանված ժամկետում չկատարելու դեպքում այդ ժամկետը լրանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում կայացվում է որոշում՝ դիմումի (նյութերի) ուսումնասիրումը վերսկսելու մասին:»:

3. 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ ենթակետերով՝

«5) դիմումի (նյութերի) ուսումնասիրումը վերսկսելու մասին.

6) զգուշացման մեջ նշված պահանջները և (կամ) միջոցառումները կատարելու հետ կապված դիմումի (նյութերի) ուսումնասիրումը դադարեցնելու մասին:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան