Գլխավոր տեղեկություն
Номер
N 564-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
19.04.2022
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
19.04.2022
Дата вступления в силу
20.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

19 ապրիլի 2022 թ.

N 564-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 93-Ն որոշմամբ՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել սույն որոշման հավելվածում նշված անձին` 2022 թվականի ընթացքում հավելվածում նշված տարածքում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ 

Հր. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2022 թ. ապրիլի 19

Երևան

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

 2022 թվականի ապրիլի 19-ի

 N 564-Ա որոշման

 

«ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀՈԹԵԼ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հ/Հ

Դիմող

Ծառայողական
ավտոկայանատեղի
տարածքի հասցե

Կայանատեղում «ավտոտեղ»-երի քանակ
(տարածքի չափեր) և կայանման ձև

Կազմակերպչի կողմից վճարված տեղական վճար

Այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում, աշխատանքային ռեժիմ

1.

«ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀՈԹԵԼ» ՍՊԸ

Աբովյան փողոցի՝ հ.3/4 հասցեի շենքին հարակից ճանապարհահատված

3 (22,5 գծմ),

մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝
մեկ շարքով

տարեկան

սահմանափակմամբ, շուրջօրյա