ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«25» մայիսի 2022 թվականի N 37-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 78-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 33-րդ հոդվածի առաջին մասով, 34-րդ հոդվածի առաջին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է.
1. Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 78-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշմամբ հաստատված N 2, 3 և 6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն NN 1-3 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
կողմ (7) |
դեմ (0) |
ձեռնպահ (0) |
ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
||
ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ |
||
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ |
||
ԳՐԻՇԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
||
ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
||
ՆՎԵՐ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ |
||
ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ |
Համայնքի ղեկավար` |
Ռ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
2022 թ. մայիսի 25 գ. Ջրվեժ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մայիսի 2022 թվական: