ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 372-Ա
ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ԱՆՆԱ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ, ԿԱՐԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, ԱՐՄԻՆԵ ՄԱԹՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ, 4-րդ և 22-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) ղեկավարի տեղակալ Գեղամ Սարգսյանին, գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետ Աննա Ղարիբյանին, գրասենյակի համալրման և կատարելագործման վարչության պետ Կարինե Գևորգյանին, գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ Արմինե Մաթոսյանին և գրասենյակի պաշտոնների գնահատման և դասակարգման վարչության պետ Արմինե Սարգսյանին 2022 թվականի ապրիլի 17-23-ը ներառյալ գործուղել Էստոնիայի Հանրապետություն (Տալլին՝ ապրիլի 17-20-ը) և Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի՝ ապրիլի 20-23-ը ներառյալ)՝ «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների հետագա իրականացմանը» Եվրոպական միության Թվինինգ ծրագրի շրջանակում իրականացվելիք ուսուցողական այցին մասնակցելու նպատակով:
2. Գործուղվող աշխատողներին՝ գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Էստոնիայի Հանրապետություն (Տալլին) և Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի) գործուղման ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |