ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 232-Ա
ՄԱՆԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` 39,724,594 դրամ ընդհանուր արժողությամբ «Ցերեկային կենտրոնների վերանորոգում և բարեկարգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Մանկական զարգացման հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
07.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 232-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
ՀՀ Վայոց Ձորի մարզում գտնվող Ջերմուկ, Վայք և Արենի համայնքներում գտնվող մանկական զարգացման կենտրոնների նորոգում, կահավորում և վերազինում, որոնք մասնագիտական աջակցություն են տրամադրում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին։ Կենտրոնների տարածքը համայնքների կողմի անհատույց օգտագործման համար տրամադրված է Մանկական զարգացման հիմնադրամին և վերջինս կենտրոններում ծառայություններ է մատուցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դրամաշնորհային ծրագրերի շրջանակում։ Կենտրոնները վերջին երկու տարիներին աջակցություն են ցուցաբերել մոտ 400 երեխաների։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն (ք. Երևան, Բաբայան փողոց 23/7 շենք) |
4. |
Ծրագիրը կատարողը |
Մանկական զարգացման հիմնադրամ, (ՀՎՀՀ-01845834, իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Ռ. Մելիքյան 1) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության, Վայոց Ձորի մարզ՝ Ջերմուկ համայնք (Ձախափնյակ թաղամասի 7/41), Արենի համայնք (նախկին համայնքապետարանի շենքի 2-րդ հարկից 68,4 քմ տարածք), Վայք համայնք (Ալավերդյան 54): Սոցիալական բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
39,724,594 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք և Արենի համայնքներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
15 ապրիլ 2022 թվականից մինչև 30 դեկտեմբեր 2022 թվական |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Վայքի կենտրոնի վերանորոգման և Վայքի ու Ջերմուկի կենտրոնների բակերի բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 16,996,094 դրամ (15.04.2022-31.10.2022 թթ.) 2. Վայքի և Ջերմուկի կենտրոններում ներառական խաղահրապարակի խաղասարքերի ձեռքբերում և տեղադրում, Վայքի, Ջերմուկի և Արենիի կենտրոնների խաղասենյակների կահույքի ձեռքբերում՝ 18,664,000 դրամ (01.07.2022-31.10.2022 թթ.) 3. Անվտանգության համակարգի ձեռքբերում և տեղադրում բոլոր կենտրոններում՝ 1,300,500 դրամ (01.07.2022-31.10.2022 թթ.) 4. Օդորակիչների ձեռքբերում և տեղադրում բոլոր կենտրոններում՝ 2,364,000 (01.07.2022-31.10.2022 թթ.) 5. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 400,000 դրամ (ծրագրի ամփոփում, 01.10.2022-30.12.2022 թթ.) |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Վայքի կենտրոնի վերանորոգման և Վայքի ու Ջերմուկի կենտրոնների բակերի բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 16,996,094 դրամ 2. Վայքի և Ջերմուկի կենտրոնների համար ներառական խաղահրապարակի ձեռքբերում և տեղադրում՝ 13,819,000 դրամ 3. Վայքի, Ջերմուկի և Արենիի խաղասենյակների կահույքի ձեռքբերում՝ 4,845,000 դրամ 4. Անվտանգության համակարգի ձեռքբերում և տեղադրում բոլոր կենտրոններում՝ 1,300,500 դրամ 5. Օդորակիչների ձեռքբերում և տեղադրում բոլոր կենտրոններում՝ 2,364,000 դրամ 6. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 400,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 400,000 դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն Հայաստանի Հանրապետության, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Վայքի և Արենի համայնքապետարանների հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի Դեսպանատուն և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի հաշվետվություն լիազոր մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
07.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |