ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի հունիսի 13-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 նոյեմբերի 1995 թվականի, ՀՕ-18) Հավելված 2-ի` Հայաստանի Հանրապետության համայնքների և բնակավայրերի ցանկի Արագածոտնի մարզի 5, 9, 13, 16, 19, 25, 26, 34, 37, 62, 67, 72, 77, 94, 104, 115-րդ տողերը, Արմավիրի մարզի 43-րդ և 88-րդ տողերը, Գեղարքունիքի մարզի 10, 27, 36, 58-րդ տողերը, Լոռու մարզի 26-րդ տողը, Կոտայքի մարզի 45-րդ և 58-րդ տողերը, Շիրակի մարզի 12, 22, 33, 65, 84, 95-րդ տողերը, Սյունիքի մարզի 9, 24, 26, 32, 38, 42, 60, 66, 76, 82, 83, 92, 94, 106-րդ տողերը և Տավուշի մարզի 30-րդ և 62-րդ տողերը համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« |
|
»։ |
Հոդված 2. Օրենքի Հավելված 2-ի Տավուշի մարզի բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով՝
« |
|
»: |
Հոդված 3. Օրենքի Հավելված 2-ի Արագածոտնի մարզի 43-րդ տողը, Տավուշի մարզի 12-րդ տողը և Սյունիքի մարզի 59-րդ տողը ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 4. Օրենքի Հավելված 2-ի Սյունիքի մարզի Վերին Գիրաթաղ համայնքն ընդգրկել Լեռնաձորի համայնքում` որպես գյուղական բնակավայր, Վերին Գեղավանք և Քարուտ համայնքները ընդգրկել Գեղիի համայնքում՝ որպես գյուղական բնակավայրեր և այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել Սյունիքի մարզի 93, 107 և 112-րդ տողերը։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|