ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2022 թվականի N 495-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի՝
ա. 2-րդ կետում «1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով» բառերով,
բ․ 3-րդ կետում «2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով» բառերով,
գ. 4-րդ կետում «3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով» բառերով,
դ. 9-րդ կետում «Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի» բառերը փոխարինել «Անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի» բառերով,
ե. 12-րդ կետում «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամություն ձեռք բերած» բառերով,
զ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Զինծառայության ընթացքում ստացած վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չեն ճանաչվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում՝ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից կազմված ծառայությունների անհատական ծրագրի շրջանակներում:),
է․ 20-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննության» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատման» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի 9․5-րդ կետը.
3) որոշման N 5 հավելվածի՝
ա. 2-րդ կետի 9-րդ ենթակետում «1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով» բառերով,
բ․ 2-րդ կետի 10-րդ ենթակետում «2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով» բառերով.
4) որոշման N 7 հավելվածի՝
ա. 4-րդ կետի 6-րդ ենթակետում «բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովները» բառերով,
բ․ 5-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունում «բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների համար՝ «ԲՍՓ» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գանահատող հանձնաժողովների համար՝ «ՖԳՀ» բառերով,
գ․ 5.1-ին կետում «ԲՍՓ» հապավումը փոխարինել «ՖԳՀ» հապավումով,
դ․ N 1 ձևի 4-րդ կետի 5-րդ պարբերությունում «բժշկասոցիալական» բառը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատում» բառերով.
5) որոշման N 8 հավելվածի՝
ա. 2-րդ կետում «1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով» բառերով.
6) որոշման N 10 հավելվածի՝
ա. 2-րդ կետում «1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով» բառերով,
բ․ 3-րդ կետում «2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով» բառերով,
գ. 4-րդ կետում «3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով» բառերով,
դ. 15-րդ կետում «Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի» բառերը փոխարինել «Անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի» բառերով,
ե. 18-րդ կետում «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամություն ձեռք բերած» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
15.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 ապրիլի 2022 թվական: