ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
22 մարտի 2022 թ. |
N 1080-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 1540-Ն, N 1541-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 747-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1‑ին մասը և 46-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (աճուրդների և մրցույթների) կազմակերպումն ու անցկացումը կանոնակարգելու մասին» N 1540-Ն, «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման գործընթացների կանոնակարգման մասին» N 1541-Ն և 2011 թվականի մարտի 12-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին գործավարության կարգը հաստատելու մասին» N 747-Ն որոշումները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետ |
ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 ապրիլի 2022 թվական: