ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի մայիսի 31-ին
«ԻՆԿԱՍԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 սեպտեմբերի 2004 թվականի, ՀՕ-111-Ն) 1-ին հոդվածի երկրորդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝
ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հայաստանի Հանրապետության տարածքում ինկասացիոն գործունեություն է համարվում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացվող կանխիկ դրամի ընդունումը, փոխադրումը (տեղափոխումը) և հանձնումը (ինկասացիա):
Ինկասացիոն կազմակերպությունները կարող են իրականացնել նաև կանխիկ դրամի ժամանակավոր պահպանություն:».
բ) չորրորդ մասի երկրորդ նախադասության մեջ «դեղին գույնի» բառերը փոխարինել «լուսնասպիտակ» բառով.
գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ վեցերորդ մաս՝
«6. Ինկասացիոն կազմակերպություններին, նրանց կողմից օգտագործվող ավտոտրանսպորտային, տեխնիկական անվտանգության և այլ միջոցներին ներկայացվող պարտադիր պահանջները, դրանց իրականացման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում`
ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Ինկասացիոն կազմակերպությունների և նրանց մասնագիտացված աշխատակիցների կողմից կանխիկ դրամի և այլ արժեքների ընդունման, փոխադրման (տեղափոխման), հանձնման և պահպանման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:».
բ) երկրորդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|