Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-69-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (08.07.2006-07.04.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.06.28/33(488) Հոդ.682
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
23.05.2006
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
17.06.2006
Дата вступления в силу
08.07.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի մայիսի 23-ին

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-320) 33-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ վեցերորդից ութերորդ մասերով.

 

«6. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում բանկային տոկոսի հաշվարկային դրույքի, պարտադիր պահուստավորման նորմատիվի կամ հատուկ տնտեսական նորմատիվների սահմանմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումների վրա, որոնք կարող են ուժի մեջ մտնել ընդունման պահից: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը հատուկ տնտեսական նորմատիվների սահմանմանն ուղղված ակտերով այդ նորմատիվները գործողության մեջ է դնում այնպիսի հիմնավոր ժամկետներում, որոնք հնարավորություն կտան բանկերին իրենց գործունեությունը համապատասխանեցնելու սահմանված նորմատիվների պահանջներին:

7. Եթե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ սույն հոդվածի վեցերորդ մասում նշված որոշումներով սահմանված է, որ դրանք ուժի մեջ են մտնում ընդունման պահից, ապա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պարտավոր է տվյալ որոշումն անմիջապես հրապարակել Ինտերնետում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տնային էջում, և 4 օրվա ընթացքում՝ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով:

Եթե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ սույն հոդվածի վեցերորդ մասում նշված որոշումներով սահմանված է, որ դրանք ուժի մեջ են մտնում ընդունման պահից, ապա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը դրանք ընդունվելու օրվան հաջորդող 4 օրվա ընթացքում երեք օրինակից՝ կնքված և թելակարված, ուղարկում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման և հրապարակման: Այդ որոշումները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում գրանցվում և ուղարկվում են պաշտոնական հրապարակման:

Պետական գրանցում ստացած որոշման մեկ օրինակը երեք օրվա ընթացքում ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, երկրորդ օրինակը՝ պաշտոնական հրապարակման, երրորդը հաշվառման և համակարգման համար պահվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:

8. Եթե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ սույն հոդվածի վեցերորդ մասում նշված որոշումներով սահմանված չէ, որ դրանք ուժի մեջ են մտնում ընդունման պահից, կամ եթե դրանցով սահմանված է ուժի մեջ մտնելու այլ ժամկետ, ապա դրանք սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով սահմանված կարգով պարտադիր ենթարկվում են պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:»:

 

Հոդված 2. Օրենքի 55-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 33-րդ հոդվածի վեցերորդ մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ընդունվող ակտերի» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 17
Երևան
ՀՕ-69-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան